воскресенье, 13 октября 2013 г.

четверг, 19 сентября 2013 г.

Շնորհավոր տոնդ, ազատամարտիկ

 
 1990թ. սեպտեմբերի 20-ին ՆԳ-ին առընթեր ձևավորվեց Հատուկ գունդը: Հանրապետության տարբեր շրջաններում կազմավորվում էին վաշտեր: Հատուկ գունդն իր հաղթական ուղին անցավ մեծագույն փորձություններով: Մարտերն ամենուր էին՝ Լաչին, Քելբաջար, Մարտակերտ, Կուբաթլու և տարբեր շրջաններ:

четверг, 29 августа 2013 г.

Կաթը դարձնում է կոլային թափանցիկ հեղուկ

Ուշագրավ փորձարկում, որը  ամեն մեկը կարող է փորձել իր տանը: Ձեզ անհրաժեշտ է մեկ շիշ կոլա, կաթ և կաթուցիչ (պիպետկա) , որպեսզի լցնել կաթը կոլայի մեջ (կարող եք օգտագործել նաև կոկտեյլների համար նախատեսված ծղոտներից, եթե որևէ խնդիր կա կաթուցիչի (պիպետկայի) հետ): Գիտական տեսանկյունից ամեն ինչ ակնհայտ է. ֆոսֆորական թթվի մոլեկուլները ներթափանցում են կաթի ռեակցիսյի հետ և նստվածք տալիս :
Молоко превращает колу в прозрачную жидкость (12 фото)

Молоко превращает колу в прозрачную жидкость (12 фото)

Молоко превращает колу в прозрачную жидкость (12 фото)

Молоко превращает колу в прозрачную жидкость (12 фото)





                                                         
                                    Թարգմանություն
                                    Աղբյուրը՝ http://billionnews.ru/nauka/2097-moloko-prevraschaet-kolu-v-prozrachnuyu-zhidkost-12-foto.html


понедельник, 13 мая 2013 г.

Կինոպաեզիա

Իմ դիտարկումները գրական ֆիլմ, կինոպոեզի նախագծերի մասին
Առաջարկում եմ դիտել հետևյալ նյութերը.
http://www.youtube.com/watch?v=EK6JUHBq19Y
http://elenmkrtchyan.blogspot.com/2013/01/blog-post.html
http://astghikmarkosyan.wordpress.com/2013/02/01/%D5%BF%D5%A5%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6-%D6%86%D5%AB%D5%AC%D5%B4/
http://astghikmarkosyan.wordpress.com/2013/02/23/%D5%A1%D5%B6%D5%A2%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%B8%D6%82%D5%BC%D5%AB%D5%B6-%D6%86%D5%AB%D5%AC%D5%B4/
http://liamovsisyan.blogspot.com/2013/03/blog-post.html


Ժամանակակից դպրոցը կարիք ունի արվեստի ինտեգրման: Միօրինակ և միապաղաղ ուսումնական պրոցեսը հարստանում է մշակութային «ընդմիջումներով» : Երբ աշակերտը փորձում է կինոֆիլմ ստեղծել կամ թատերական ներկայացում բեմադրել, ապա մտնում է արվեստի բազմաբովանդակ աշխարհ: Այն հղկում է միտքը, ձևավորում աշխարահայացք, նպաստում է բազմակողմանի կրթությանը: Անհատը ստեղծագործում է, մտածում, գտնում հասանելի դարձնելու ճանապարհը: Մեր բեմադրությունները, ֆիլմերը ավանդական և նոր մտածողության համադրություն են: Սովորողները փորձում են նոր մեկնաբանություններ տալ դասական թեմաներին, նոր շունչ հաղորդել նյութերին՝ պատմական, ազգային: Մերօրյա դպրոցը արվեստի մի շարք ճյուղերի ներմուծման անհրաժեշտություն ունի: Հանրապետությունում առանձնանում է մեր կրթահամալիրը: Այստեղ ուսումնական առօրյան ուղեկցվում է ինտեգրված տեխնոլոգիաների օգտագործմամբ: Պար, երգ, երաժշտություն, կինո, նկարչություն և արվեստի մի շարք ճյուղեր մշտապես կազմել են կրթահամալիրի ստեղծագործական առանցքը: Դրանք երբեք չեն խանգարում դասապրոցեսին: Այդ ամենը ստացվում է ճկուն անցումներով: Իմ տեսանկյունից կինոֆիլմեր ստեղծելը՝ աշխատատար պրոցես են: Ես փորձում եմ իմ ծանրաբեռնված առօրյայում գտնել որոշակի ժամանակահատված և տրամադրել ստեղծագործական աշխատանքին: Նաև նկատելի է, որ այն պահանջում է նաև ձիրք, որոշակի պատրաստվածություն: Արվեստը պահանջում է սեր և նվիրում: Հետևաբար այդ գործին կարող են մասնակցել հետաքրքրված, տեղեկացված, սիրող անձնավորություններ:

четверг, 9 мая 2013 г.

Ազատամարտիկի դուստրը

-->

    Հաղթանակի օրը հայ ազգային ոգու ու տոկունության վերստին ծնունդն է: Ազատատենչ ու արի ազգը հերթական մաքառմամբ հաստատեց իր ապրելու , արարելու իրավունքը:
     Արցախյան ազատամարտը ցնցեց հայոց աշխարհը: Բռունցքվեց  ողջ հայությունը: Ազգը միավորման, իր իսկ եղբայրների հետ  ապրելու հարցն էր բարձրացրել: Այդ պայքարի մասնակիցն է եղել նաև հայրս:

среда, 24 апреля 2013 г.

Հենրիկ Էդոյան: Բանաստեղծության վերլուծություն



ԵՐԿՈՒ ԿՅԱՆՔ
Մենք չմոտեցանք իրար հետ այն կետինորից այն կողմ
Սերն էր թագավորելուՄեզ վախը հետ պահեց:
Կասկածը սողոսկեց մեր քայլերի մեջԿրակը մեզ պահեց
տարածության վրաթեև նրա լույսը բոցավառվում էր
մեր մարմիններում:
Մեր դեմքերի միջև այրվում էր գիշերըթեև մեր շուրջը
կեսօրն էր ամռանՄեր ձեռքերն ահով մենք հետ քաշեցինք
ապրելու մեկ այլ մտադրությամբորի մեջավաղ,
մեր գոյությունը վերածվեց աղոտ նախապատկեր...

воскресенье, 21 апреля 2013 г.

Իտալիայի կուսակցական համակարգը

  Իտալիան բազմակուսակցական երկիր է, որտեղ գործող քաղաքական ուժերի քանակը գերազանցում է 20-ը: 
     Մինչեւ 1990-ականների սկիզբը բոլոր կառավարությունների հիմքը կազմում էր Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, որը ձեւավորվել է 1943 թ. եւ սերտորեն կապված է կաթոլիկ եկեղեցու հետ: 

Հայաստանի էներգետիկան


Հայաստանի էներգետիկան բնութագրում է էներգիայի  և էլեկտրականության արտադրությունը,սպառումը և արտահանումը Հայաստանում: Հայաստանի էլեկտրոէներգետիկան հետ-Խորհրդային 1990ականների դաժան ճգնաժամից հետո, շնորհիվ Մեծամորի ատոմային էլեկտրոկայանի վերաբացմանը, մշտապես ավելցուկային հզորություն է ունեցել:

среда, 17 апреля 2013 г.

Հողային ռեսուրսների դեգրադացիաի բնապահպանական հետևանքները


Հողային տարածքը ՝ դա մարդու կյանքի հիմքն է, բբնակելի տարածք, որտեղ մարդկությունը  առաջացել է, զարգանում է , որտեղ ընթանումէ իր գործունեությունը: Առանց հողի,առանց տարացքի, չկա և չի եղել մարդկանց փոխազդեցությունը: Հողը բնութագրվում է ջերմաստիճանով, խոնավությամբ, ֆիզիկական կառուցվածքով և քիմիական բաղադրությամբ:

среда, 10 апреля 2013 г.

Էներգիայի երեք հիմնական աղբյուրներ


Էներգիայի երեք հիմնական աղբյուրներն են նավթը, ածուխը և բնական գազը: Երեքն էլ իրենց հերթին ունեն իրենց դրական և բացասական կողմերը: Ածուխը երեք հիմնական հանածո վառելիքներից (նավթ և գազ) ամենաէժան, ամենատարածված և շրջակա միջավայրի համար ամենավտանգավոր հանածոն է, այրվելով նա  աղտոտում է մթնոլորտը: Տնտեսական տեսամկյունից նավթը ավելի շահավետ է, բայց մթնոլորտի համար շատ վտանգավոր է: Վառելանյութեր օրգանական ծագում ունեցող նյութեր են, որոնց հիմնական բաղադրիչը ածխածինն է: Վառելանյութերը կիրառվում են ջերմություն և էներգիա ստանալու նպատակով: Վառելիքային ռեսուրսներից նավթը համարվում է ամենակարևորը, քանի որ նավթի վերամշակումից են ստանում բոլոր տեսակի տրանպորտային միջոցներին անհրաժեշտ վառելիքի մեծ մասը: Նավթի վերամշակումից մստանում են բենզինի տարբեր տեսակներ, դիզելային վառելիք, մազութ: Ավտոմեքենաների արտանետած ածխաջրածինները, հատկապես` քաղցկեղածին, շատ են նավթամթերքների թերայրումից առաջացող մրի ու գուդրոնի մեջ: Բնական գազերը երկրակեղևում առաջացող գազային ածխաջրածիններն են: Բնական գազը հանածո վառելանյութերից ամենամաքուր այրվողն է և ամենահարմարը արտահանելու և օգտագործելու համար: Բնական գազն օգտագործում են որպես գազային վառելանյութկենցաղում, և հումք՝ քիմիական արդյունաբերության մեջ: Գազից բացի, մթնոլորտ են թափանցում և կախույթի ձևով պահպանվում մուր և ծանր մետաղները: Ջէկերը, արդյունաբերական ձեռնարկությունները և տրանսպորտը մթնոլորտ են արտանետում ոչ միայն վտանգավոր նյութեր, այլև մեծ քանակությամբ ջերմություն, ինչի հետևանքով մթնոլորտը տաքանում է, փոխվում են օդի խոնավությունն ու շարժունությունը՝ հանգեցնելով ջերմային աղտոտման:

среда, 27 марта 2013 г.

ԳՁՕ-ն մեր կյանքում


Ինչ են իրենցից ներկայացնում տրանսգենային կամ գենետիկորեն փոփոխված (մոդիֆիկացված) օրգանիզմները (ԳՁՕ): ԳՁՕ-դրանք օրգանիզմներ են, որոնց ժառանգական ապարատում ներդրված են օտարածին գեներ` նոր որակների կամ նոր ֆունկցիաների ստացման նպատակով

четверг, 21 марта 2013 г.

Խուլիո Կորտասար: Աֆորիզմներ


1. Ես չեմ սիրում խոսել երջանկությունից, բայց դա չի նշանակում,որ դա ինձ մոտ չի եղել:
2. Պոեզիան ոչ թե մարդկային արժանապատվություն է, այլ ճակատագրական իրականություն, որով նա տառապում է:
3. Միայն նա ով սպասում է , կարող է հանդիպել անսպասելիին:

4. Ընդհանուր առմամբ մեզանից յուրաքանչյուրը՝ թատերական պիեսներ են, որոնց նայում են երկրորդ ակտից: Շատ գեղեցիկ է,բայց ոչինչ չես հասկանում: 

5. Ամեն ինչ կյանքում տևում է ավելի երկար,քան դա պետք է լինի:

6. Ամեն օրը դա նախորդ օրվա շարունակությունն է:7.       ...Չեմ ուզում մահանալ, չիմանալով, թե ինչի համար եմ ապրել... 

8. Սեր ՝դա նա է, ով սիրում է:
9. Չեմ ուզումդրանք խոսքեր դարձնել: 

10. Կյանքը՝ դա սպասրահ է:
11.   
Կյանքը գործում է չափազանց դանդաղ և գաղտնի, որ միանգամից հնարավոր լինի հայտնաբերել քո ամբողջ խորությունը:

Նյութի աղբյուրը՝ http://www.livelib.ru/author/802/quotes
http://bookmix.ru/quotes/index.phtml?byauthor=%D5%F3%EB%E8%EE%20%CA%EE%F0%F2%E0%F1%E0%F0

вторник, 12 марта 2013 г.

Վա՞խ, անգործությու՞ն, թե՞ ժամանակակից հայ իրականություն



    Տխուր է ժամանակակից հայ իրականությունը: Այն գորշ է, միապաղաղ, անհեռանկարային: Անգործությունը պատել է շատերին: Անգործությունը հիվանդության պես տարածվում է ամենուր:

вторник, 12 февраля 2013 г.

Ինչպե՞ս է առաջացել օպերան



Համարվում  էոր ժամանակակից օպերան սկզբնավորվել  է Հին հունական ողբերգությունիցԲայց ինչպե՞ս և որտե՞ղ է  ի հայտ եկել:
 

Պատմությունն այսպիսին է: XVI դարի վերջում Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում, հայտնի երաժշտության սիրահար Ջիովաննի Բարդիի նավահանգստում հավաքվել էին հին հունական արվեստով հետաքրքրված մարդիկ: Մի անգամ գաղափար առաջացավ՝ վերստեղծել ողբերգություններից մեկը և բեմադրել: Սակայն, ինչպես անել դա, երաժիշտները չգիտեին: Նրանք ենթադրում էին, որ երգերը պետք է լինեն անընդհատ, բայց իրականում հին հունական դերասան-երգիչները ընդմիջում էին այն արտասանությամբ: Այսպիսով, բեմում վերականգնելով Հին հունական ողբերգության ավանդույթը, նրանք պատահաբար ստեղծել են ամբողջովին նոր գեղարվեստական տեսք՝ օպերան, որտեղ երգերը անընդհատ էին:
Առաջին՝ օպերային ներկայացումներն իրենց եզակիությամբ մեծ տպավորություն էին թողնում հանրության վրա. դերասանները խոսելու փոխարեն երգում էին: Կար մի բան, որով կարելի էր զբաղվել: Նոր ժանրը մեծ հաջողություն ունեցավ: Ժամանակի ընթացքում օպերային կատարումների մեջ ավելանում ենորոշակի ավանդություններ: Ներկայացման սկզբնային երաժշտությունը կոչվում է օվերտյուր (նախերգանք) :
Օպերան կազմված է գործողության մասերից: Օպերայի բանավոր տեքստը  կոչվում է լիբրետտո: Խմբում մասնակցություն են ունենում երգիչներ, նվագախումբ և հաճախ բալետի պարուհիներ: 1598թ իտալացի կոմպոզիտոր Ջակոպո Փերին գրել է օպերա՝ «Դաֆնա», իսկ 1600-ին ՝ «Էվրիդիկա»: Ենթադրվում է, որ սրանք առաջին օպերաներն են: Ի դեպ, 1632թ Հռոմում հատուկ այդ կատարումների համար կառուցվել է օպերային շենք: Իհարկե,նույնպես առաջինը:
Ի դեպ, օպերան երբեք չի եղել սառեցված ժանր: Նույնիսկ երիտասարդության ժամանակ՝ XVII դարում, Ֆրանսիայում հայտնվել են օպերա-բալետներ, որտեղ բալետային սցենարները առկա էին հավասար վոկալային բաժիններում:

Թարգմանել եմ հետևյալ կայքից՝  http://www.samoeinteresnoe.com/histori/KAK_VOZNIKLA_Opera.htm

пятница, 8 февраля 2013 г.

Հարբեցողություն՝ արա՞տ, հիվանդո՞ւթյուն, կախվածո՞ւթյուն


Պաչյանի «Թափանցիկ շշեր» պատմվածքի ընթերցանությունից հետո, որոշեցի ուսումնասիրել...

Աշխարհի ամենայուրօրինակ գրադարանները


Դպրոց, որտեղ ցանկանում ես սովորել


Ջոն Թայլոր Գատտո: Տիկնիկների գործարան: Դպրոցական ուսուցչի խոստովանությունը

Հետաքրքիր փաստեր տարբեր երկրների դպրոցների մասին

Интересные факты о школе разных стран

Հանրակրթական Դիջիտեք Միջազգային Ստուգատես 2013

Ռիչարդ Բախ.«Հեռավոր վայրեր չեն լինում», Հարցարան


Ռեյ Հանսեն անունով փոքրիկ աղջիկը, որի 5 տարեկանն էր լրանում, հրավիրել է իր ընկեր Ռիչարդ Բախին իր ծննդյան տարեդարձին…
Ռեյ:

Քննարկումներ` ընկերության և մարդկային հարաբերությունների վերաբերյալ ընդհանրապես. Discussions on Friendship and Human Relationship in General


Discussions on Friendship and Human Relationship in General
The learners of Grades 10 and 11 were asked to answer 10 questions concerning friendship and human relationship in general. Here are the ten questions:

ԿԱՐԵՆ ԱՆՏԱՇՅԱՆ: Լեզվակռիվ


Չակ Պալանիկ: Մտքեր: Թարգմանություն:


Ասում են, որ մահվան սպասումը ավելի ծանր է, քան մահը:
Արվեստը ծնվում է միայն տառապանքից: Եվ երբեք՝ ուրախությունից:

Թեյախմությունը՝որպես ճապոնական մշակույթի անբաժանելի մաս