Հայաստանի էներգետիկան բնութագրում է էներգիայի և էլեկտրականության արտադրությունը,սպառումը և արտահանումը Հայաստանում: Հայաստանի էլեկտրոէներգետիկան հետ-Խորհրդային 1990ականների դաժան ճգնաժամից հետո, շնորհիվ Մեծամորի ատոմային էլեկտրոկայանի վերաբացմանը, մշտապես ավելցուկային հզորություն է ունեցել:
Հայաստանը ենթադրվում է, որ ունի նավթի և գազի պաշարներ, սակայն ներկայումս համարյա այդ բոլորը ներկրում է Ռուսաստանից: Նոր Իրան-Հայաստան գազատարի տարողունակությունը թույլ է տալիս Հայաստանին 2008թ. պահանջարկից երկու անգամ ավել գազով մատակարարել: Այն ներուժ ունի ապահովելու Հայաստանի էներգետիկ ապահովությունը, որպես այլընտրանքային աղբյուր Վրաստանի տարածքով անցնող Ռուսաստանի կողմից վերահսկվող գազատարին: Չնայած հանածո վառելիքի բացակայության Հայաստանը էլեկտրոէներգիայի արտադրության համար զգալի ռեսուրսներ ունի:Մեծամորի ատոմակայանը ապահովում է երկրի էլեկտրականության 42.9%-ը: Հայաստանը ծրագրում է նոր ատոմակայան կառուցել, որը կփոխարինի 1979թ. կառուցած Մեծամորի ատոմակայանին: Երկիրը նաև ունի տասնմեկ հիդրոէլեկտրակայան և նախատեսվում է Սյունիքում կառուցել Ջերմաղբյուր երկրաջերմային էլեկտրակայան: Հայաստանի էլեկտրաէներգիայի մնացած մասը արտադրվում է գազի այրմամբ՝ Երևանի և Հրազդանի ջերմաէլեկտրակայաններ:Քամու էներգետիկան Հայաստանում թույլ է զարգացած, 2008-ից սկսած Հայաստանում գործում է միայն մի քամու էլեկտրակայան՝ Լոռու մարզում: Հայկական և Իրանական էներգետիկ սեկտորները այժմ միասին նախագծում են Իրանա-Հայկական էլեկտրակայան , որը կդառնա երկրի ամենամեծ քամու էլեկտրակայանը: Հայաստանը EU INOGATE էներգետիկ ծրագրի գործընկեր երկիր
է: Եվրամիության էներգետիկ ծրագիրն ունի չորս հիմնական ուղղություններ՝ էներգետիկական անվտանգություն, էներգետիկական անվտանգության կատարելագործում, էներգետիկ շուկայի անդամ երկրների միավորում՝Եվրամիության ներքին էներգետիկ շուկայի սկզբունքների հիման վրա: Էներետիկայի կայուն զարգացման աջակցություն, ընդհանուր և տարածաշրջանային էներգետիկ ծրագրերի համար ներդրումների ներգրավում:
Տարբեր գնահատականներով Հայաստանի էներգետիկ համակարգի մոտ 80 % գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ:
Արեգակնային էներգետիկայի ներուժը Հայաստանում
Իր աշխարհագրական պայմանների շնորհիվ Հայաստանն ունի արեգակնային էներգիայի զգալի ներուժ՝ արևափայլի տարեկան մոտ 2500 ժամ տևողություն և տարեկան միջինը շուրջ 1720 կՎտժ/մ2 գլոբալ արեգակնային ճառագայթում՝ հորիզոնական մակերևույթի վրա: Որպես օրինակ նշենք, որ Եվրոպայի համար վերջինիս միջին արժեքը կազմում է մոտ 1000կՎտ/մ2:
Սևանա լիճը շրջապատող տարածքն արևային ճառագայթման ներուժի տեսակետից համարվում է Հայաստանի լավագույն շրջաններից մեկը: Ստորև բերված աղյուսակում ներկայացված են Հայաստանում ընդհանուր տարեկան արևային ճառագայթման վերաբերյալ տվյալները (և՛ ուղղակի ճառագայթումը, և՛ համընդհանուրը) հանրապետության 6 տարբեր տարածքների համար, որտեղ իրականացված են արևային էներգիայի ուղղակի չափումները.
Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման ուղեցուցային ծրագիրը
ներկայացնում է Հայաստանում տեխնիկապես հասանելի, տնտեսապես և ֆինանսապես
շահավետ վերականգնվող էներգիայի ներուժը ըստ ներկա տվյալների ու գիտական
վերլուծություններին: Այդ ծրագրում նեկայացվում են արևի, քամու, հիդրոի, կենսազանվածի, ու երկրաջերմային էներգիաի կարելիությունները:
Комментариев нет:
Отправить комментарий