среда, 24 апреля 2013 г.

Հենրիկ Էդոյան: Բանաստեղծության վերլուծություն



ԵՐԿՈՒ ԿՅԱՆՔ
Մենք չմոտեցանք իրար հետ այն կետինորից այն կողմ
Սերն էր թագավորելուՄեզ վախը հետ պահեց:
Կասկածը սողոսկեց մեր քայլերի մեջԿրակը մեզ պահեց
տարածության վրաթեև նրա լույսը բոցավառվում էր
մեր մարմիններում:
Մեր դեմքերի միջև այրվում էր գիշերըթեև մեր շուրջը
կեսօրն էր ամռանՄեր ձեռքերն ահով մենք հետ քաշեցինք
ապրելու մեկ այլ մտադրությամբորի մեջավաղ,
մեր գոյությունը վերածվեց աղոտ նախապատկեր...

воскресенье, 21 апреля 2013 г.

Իտալիայի կուսակցական համակարգը

  Իտալիան բազմակուսակցական երկիր է, որտեղ գործող քաղաքական ուժերի քանակը գերազանցում է 20-ը: 
     Մինչեւ 1990-ականների սկիզբը բոլոր կառավարությունների հիմքը կազմում էր Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, որը ձեւավորվել է 1943 թ. եւ սերտորեն կապված է կաթոլիկ եկեղեցու հետ: 

Հայաստանի էներգետիկան


Հայաստանի էներգետիկան բնութագրում է էներգիայի  և էլեկտրականության արտադրությունը,սպառումը և արտահանումը Հայաստանում: Հայաստանի էլեկտրոէներգետիկան հետ-Խորհրդային 1990ականների դաժան ճգնաժամից հետո, շնորհիվ Մեծամորի ատոմային էլեկտրոկայանի վերաբացմանը, մշտապես ավելցուկային հզորություն է ունեցել:

среда, 17 апреля 2013 г.

Հողային ռեսուրսների դեգրադացիաի բնապահպանական հետևանքները


Հողային տարածքը ՝ դա մարդու կյանքի հիմքն է, բբնակելի տարածք, որտեղ մարդկությունը  առաջացել է, զարգանում է , որտեղ ընթանումէ իր գործունեությունը: Առանց հողի,առանց տարացքի, չկա և չի եղել մարդկանց փոխազդեցությունը: Հողը բնութագրվում է ջերմաստիճանով, խոնավությամբ, ֆիզիկական կառուցվածքով և քիմիական բաղադրությամբ:

среда, 10 апреля 2013 г.

Էներգիայի երեք հիմնական աղբյուրներ


Էներգիայի երեք հիմնական աղբյուրներն են նավթը, ածուխը և բնական գազը: Երեքն էլ իրենց հերթին ունեն իրենց դրական և բացասական կողմերը: Ածուխը երեք հիմնական հանածո վառելիքներից (նավթ և գազ) ամենաէժան, ամենատարածված և շրջակա միջավայրի համար ամենավտանգավոր հանածոն է, այրվելով նա  աղտոտում է մթնոլորտը: Տնտեսական տեսամկյունից նավթը ավելի շահավետ է, բայց մթնոլորտի համար շատ վտանգավոր է: Վառելանյութեր օրգանական ծագում ունեցող նյութեր են, որոնց հիմնական բաղադրիչը ածխածինն է: Վառելանյութերը կիրառվում են ջերմություն և էներգիա ստանալու նպատակով: Վառելիքային ռեսուրսներից նավթը համարվում է ամենակարևորը, քանի որ նավթի վերամշակումից են ստանում բոլոր տեսակի տրանպորտային միջոցներին անհրաժեշտ վառելիքի մեծ մասը: Նավթի վերամշակումից մստանում են բենզինի տարբեր տեսակներ, դիզելային վառելիք, մազութ: Ավտոմեքենաների արտանետած ածխաջրածինները, հատկապես` քաղցկեղածին, շատ են նավթամթերքների թերայրումից առաջացող մրի ու գուդրոնի մեջ: Բնական գազերը երկրակեղևում առաջացող գազային ածխաջրածիններն են: Բնական գազը հանածո վառելանյութերից ամենամաքուր այրվողն է և ամենահարմարը արտահանելու և օգտագործելու համար: Բնական գազն օգտագործում են որպես գազային վառելանյութկենցաղում, և հումք՝ քիմիական արդյունաբերության մեջ: Գազից բացի, մթնոլորտ են թափանցում և կախույթի ձևով պահպանվում մուր և ծանր մետաղները: Ջէկերը, արդյունաբերական ձեռնարկությունները և տրանսպորտը մթնոլորտ են արտանետում ոչ միայն վտանգավոր նյութեր, այլև մեծ քանակությամբ ջերմություն, ինչի հետևանքով մթնոլորտը տաքանում է, փոխվում են օդի խոնավությունն ու շարժունությունը՝ հանգեցնելով ջերմային աղտոտման: