ԵՐԿՈՒ ԿՅԱՆՔ
Մենք չմոտեցանք իրար հետ այն կետին, որից այն կողմ
Սերն էր թագավորելու: Մեզ վախը հետ պահեց:
Կասկածը սողոսկեց մեր քայլերի մեջ: Կրակը մեզ պահեց
տարածության վրա, թեև նրա լույսը բոցավառվում էր
մեր մարմիններում:
Մեր դեմքերի միջև այրվում էր գիշերը, թեև մեր շուրջը
կեսօրն էր ամռան: Մեր ձեռքերն ահով մենք հետ քաշեցինք
ապրելու մեկ այլ մտադրությամբ, որի մեջ, ավաղ,
Երկու կյանք, որ կարող էին մեկ լինել: Թեպետ երկու սրտերում սիրո կրակն էր վառվում, բայց վախն ու կասկածը թույլ չտվեցին նրանց ավելի վճռական լինել և հասնել սիրոթագավորություն: Ինչի՞ց էին նրանք վախենում: Ինչու՞ ընտրեցին կյանքի այդ տարբերակը, որ սահմանված է, գուցե հասարակության կողմից, ու հրաժարվեցին իրենցերջանկությունից: Ի՞նչ օգուտ այժմ զղջումից, երբ կյանքն արդեն վերածվել է աղոտ նախապատկերի: Երկար տարիներ անց բանաստեղծի հոգուց դուրս ժայթքած ափսոսանքիխոսքերն այլևս ի զորու չեն ետ բերել անցյալը և ուղղել ճակատագրական սխալը: Այժմ մնում է միայն համակերպվել և գտնել հոգու այն տարածությունը, որտեղ կարող է նստել ևսպասել սարսուռով մոտեցող մայրամուտին: Ու քանի- քանի երկու կյանքեր այդպես էլ մեկ չեն դառնում, որովհետև անհամարձակությունը թույլ չի տալիս հասնել այն կետին, որիցայն կողմ անորոշություն է՝ փափագած երջանկություն կամ ...: Բայց նրանք երբեք դա չեն իմանա, քանզի տասնյակ տարիներ անց այդ կետը դառնում է մեռած մի աստղափոշի:Անցած օրերի ղողանջն է դառնում մխիթարություն:
Комментариев нет:
Отправить комментарий