Համարվում է, որ ժամանակակից օպերան սկզբնավորվել է Հին հունական ողբերգությունից: Բայց ինչպե՞ս և որտե՞ղ է ի հայտ եկել:
Պատմությունն այսպիսին է: XVI դարի վերջում Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում, հայտնի երաժշտության սիրահար Ջիովաննի Բարդիի նավահանգստում հավաքվել էին հին հունական արվեստով հետաքրքրված մարդիկ: Մի անգամ գաղափար առաջացավ՝ վերստեղծել ողբերգություններից մեկը և բեմադրել: Սակայն, ինչպես անել դա, երաժիշտները չգիտեին: Նրանք ենթադրում էին, որ երգերը պետք է լինեն անընդհատ, բայց իրականում հին հունական դերասան-երգիչները ընդմիջում էին այն արտասանությամբ: Այսպիսով, բեմում վերականգնելով Հին հունական ողբերգության ավանդույթը, նրանք պատահաբար ստեղծել են ամբողջովին նոր գեղարվեստական տեսք՝ օպերան, որտեղ երգերը անընդհատ էին:
Առաջին՝ օպերային ներկայացումներն իրենց եզակիությամբ մեծ տպավորություն էին թողնում հանրության վրա. դերասանները խոսելու փոխարեն երգում էին: Կար մի բան, որով կարելի էր զբաղվել: Նոր ժանրը մեծ հաջողություն ունեցավ: Ժամանակի ընթացքում օպերային կատարումների մեջ ավելանում ենորոշակի ավանդություններ: Ներկայացման սկզբնային երաժշտությունը կոչվում է օվերտյուր (նախերգանք) :
Օպերան կազմված է գործողության մասերից: Օպերայի բանավոր տեքստը կոչվում է լիբրետտո: Խմբում մասնակցություն են ունենում երգիչներ, նվագախումբ և հաճախ բալետի պարուհիներ: 1598թ իտալացի կոմպոզիտոր Ջակոպո Փերին գրել է օպերա՝ «Դաֆնա», իսկ 1600-ին ՝ «Էվրիդիկա»: Ենթադրվում է, որ սրանք առաջին օպերաներն են: Ի դեպ, 1632թ Հռոմում հատուկ այդ կատարումների համար կառուցվել է օպերային շենք: Իհարկե,նույնպես առաջինը:
Ի դեպ, օպերան երբեք չի եղել սառեցված ժանր: Նույնիսկ երիտասարդության ժամանակ՝ XVII դարում, Ֆրանսիայում հայտնվել են օպերա-բալետներ, որտեղ բալետային սցենարները առկա էին հավասար վոկալային բաժիններում:
Թարգմանել եմ հետևյալ կայքից՝ http://www.samoeinteresnoe.com/histori/KAK_VOZNIKLA_Opera.htm
Комментариев нет:
Отправить комментарий