пятница, 8 февраля 2013 г.

Հետաքրքիր փաստեր տարբեր երկրների դպրոցների մասին

Интересные факты о школе разных стран


Աշխարհի տարբեր երկների դպրոցները ունեն ոչ միայն լեզուների ուսուցում: Բոլորի մեջ կարող ես նկատել բազմաթիվ առանձնակատկություններ: Նշենք տարբեր երկների դպրոցների ամենահետաքրքիր փաստերը:
Մեծ Բրիտանիայի դպրոցներում
Մեծ Բրիտանիայի պաշտոնյաները 11-18 տարեկան երեխաներին արգելում են դպրոցում խոսել ժարգոնով: Նունիսկ «բարև», «հաջող» դիմելաձևը երեխաները պետք է փոխարինեն պաշտոնական «բարի առավոտ» «ցտեսություն» արտահայտություններով: Արգելում են բոլոր խոսակցական կրճատումները: Իշխանությունները գտնում են, որ դպրոցներում թույլատրելի է միայն գրական անգլերենը: Նման պահանջների հիմնավորումը պարզ ցանկություն է՝ բարելավել դպրոցակաների խոսքի մշակույթը և բառապաշարը: Պաշտոնյաները վստահեցնում են, որ դա ապագայում կբարձրացնի երեխաների մասնագիտական հնարավորությունները և աշխատունակության զարգացումը:
Ֆրանսիայի դպրոցներում
Ֆրանսիական դպրոցները ձեզ կհիացնեն իրենց վառ արտահայտված ազգային գույնով: Առաջին դպրոցը երեխաների համար՝ «մայրական դպրոցն» է, որտեղ ընդհանուր տարրական կրթությունը իրականացվում է 2-3 տարում: Երեխաների հետ աշխատում են և՛ մանկավարժներ, և՛ հոգեբաններ: 5 տարում բոլոր երեխաները, առանց բացթողումների, պարտադիր կարգով սովորում են կարդալ:
Տարրական դպրոցները Ֆրանսիայում տևում են 5 տարի: Որից հետո երեխաները չորս տարի սովորում են քոլեջում: Իսկ հետո 2-3 տարի ավագ դպրոցում: Երրորդ փուլում արդեն ուսուցումը ընտրվում է հետագա մասնագիտական կողմնորոշմամբ: Ուսուցման դժվարությունների պատճառով՝ Ֆրանսիայի ավագ դպրոցներում դպրոցականների մայն 80 տոկոսն է ավարտում: Եվրոպայում Ֆրանսիայի դպրոցները լավագույն ուսումնական հաստատություններց են:
Դպրոցները Մեքսիկայում
Մեքսիկայում աշխատում է համայնքային կրթության ծրագիրը: Այն ստեղծվել է Մեքսիկայի ազգային խորհրդի կրթության զարգաման նախաձեռնությամբ, զարգացման Համաամերիկյան բանկի օգնությամբ: Ծրագիրը նախատեսված է Մեքսիկայի երեխաների համար, որոնք ապրում են առանձին գյուղերում՝ առանց կրթություն ստանալու հնարավորության: Այս ծրագրի շրջանակներում, որպես ուսուցիչ-փորձարարներ, ուսանողները մեկ կամ երկու տարով գնում են գյուղեր: Նրանք կրթություն են տալիս երեխաներին՝ ստանալով համեստ աշխատավարձ: Ժամկետի ավարտից հետո ուսանողները դրամաշնորհներ են ստանում կրթությունը շարունակելու համար: Ամեն տարի այս ծրագրով սովորում է մոտ երեք հարյուր հազար երեխա 40 հազար բնակավայրերից:
Դպրոցները Ավստրալիայում
Ավստրալիայում դպրոցական կրթությունը դարձել է երկրի իշխանության անհանգստության պատճառը: Ավստրալիայի բարգավաճումը հիմնված է գյուղատնտեսության և ոչխարաբուծության վրա: Փորձագետները անհանհանգստացած են, որ ժամանակակից դպրոցականները հեռու են այդ մասնաճյուղերից: Ավստրալիայի կրթական ոլորտում ուսումնասիրություններ անցկացնող խորհուրդը հետազոտություն է կատարել երկրի դպրոցներում: Մասնակցել է 60 դպրոց, որոնց թվում նաև գյուղական դպրոցներ: Հետազոտությունն անցել են 900 աշակերտներ: Արդյունքներն ապշեցրել էին : Տասներորդ դասարանցիների 40%-ը մատնանշել էր, որ բամբակն ունի կենդանական ծագում. տասներորդ դասարանցիների 13%-ը և վեցերորդ դասարանցիների 27%-ը պատասխանել էին, որ յոգուրտը համարվում է բուսական մթերք: Երևում է, Ավստրալիայի դպրոցները փոփոխություններ են պահանջում:
Դպրոցները Վիետնամում
Վիետնամական դպրոցներն ու անգամ Խոշիմինի մանկապարտեզները ուրախացնում են երեխաներին և նրանց ծնողներին  նորարարական յոգայով: Պարապմունքներն սկսվում են լոտոսի դիրքից, իսկ ուսուցիչը պատմում է իմաստուն առակներ: Մեկ օրվա ընթացքում դպրոցականներն ու մանկապարտեզի երեխաները ստանում են մոտավորապես կես ժամ յոգայի դասեր: Հնարավոր է ավելացնել ժամանակի տևողությունը՝ ընտրելով նաև արտաժամյա յոգայի դասեր: Կրթական ոլորտի և սպորտի մասնագետները վստահ են, որ յոգան դրական է ազդում դպրոցականների ուսումնական նպատակներին հասնելու վրա,հեռացնում է անհանգստությունը և բարձրացնում երեխաների կենտրոնացումը: Ծնողները երջանիկ են, որ երեխաները քիչ կախվածություն են դրսևորում օնլայնից:
Նյութի աղբյուրը՝ http://www.roditeli.ua/deti/interesting/facts_about_school

Комментариев нет:

Отправить комментарий