пятница, 8 февраля 2013 г.

Ռիչարդ Բախ.«Հեռավոր վայրեր չեն լինում», Հարցարան


Ռեյ Հանսեն անունով փոքրիկ աղջիկը, որի 5 տարեկանն էր լրանում, հրավիրել է իր ընկեր Ռիչարդ Բախին իր ծննդյան տարեդարձին…
Ռեյ:

Շնորհակալություն քո ծննդյան տարեդարձին հրավիրելու համար:
Ես ճանապարհորդում եմ միայն շատ կարևոր պատճառներով, իսկ քո ծննդյան տարեդարձը դրանցից մեկն է: Եվ թեկուզ հազար մղոն է բաժանում իմ տունը քո տնից, ես ճամփա եմ ընկնում, որովհետև ուզում եմ քեզ հետ լինել:
Ճանապարհորդությունը ես սկսեցի Կոլիբրիի սրտում, որին ես և դու վաղուց էինք ճանաչում: Կոլիբրին ինչպես միշտ բարի էր, սակայն երբ ես ասացի նրան. «Փոքրիկ Ռեյը մեծանում է, և ես ուղևորվում եմ նրա տարեդարձին, նվերով», նա զարմացավ:
Մենք երկար սավառնում էինք լռության մեջ, և հանկարծ Կոլիբրին ասաց. «Ես վատ եմ հասկանում այն, ինչ դու ասում ես, սակայն ես ընդհանրապես չեմ հասկանում. Թե ի՞նչ է նշանակում «ՈւՂԵՎՈՐՎԵԼ տարեդարձին»»: «Իհարկե, ուղևորվում եմ տարեդարձին,- պատասխանեցի ես, – Մի՞թե դա դժվար է հասկանալ»:
Կոլիբրին լռեց, և միայն այն ժամանակ, երբ մենք մոտեցանք Բվի տանը, նա ասաց. «Կարո՞ղ են արդյոք տարածությունները մեզ ընկերներից բաժանել: Եթե դու ուզում ես լինել Ռեյի հետ, մի՞թե արդեն նրա հետ չես»:
«Փոքրիկ Ռեյը մեծանում է, և ես ուղևորվում եմ նրա տարեդարձին, նվերով», – ասացի ես Բվին: Կոլիբրիի հետ զրույցից հետո «ՈւՂԵՎՈՐՎՈւՄ ԵՄ» բառը տարօրինակ էր հնչում, սակայն ես այնուամենայնիվ արտաբերեցի այն, որպեսզի Բուն ինձ հասկանա:
Բուն երկար սավառնում էր լռության մեջ: Այդ լռությունը բարի էր:
Երբ Բուն մոտեցավ Արծվի տանը, նա ասաց, «Ես վատ եմ հասկանում այն, ինչ դու ասում ես, սակայն ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու՞ ես քո ընկերուհուն «ՓՈՔՐԻԿ» անվանում»:
«Իհարկե, նա փոքրիկ է, – ասացի ես,- որովհետև նա դեռ մեծ չէ: Մի՞թե դա դժվար է հասկանալ»:
Բուն նայեց ինձ իր խոր, սաթե աչքերով, ժպտաց և ասաց. «Մտածիր այդ մասին»:
«Փոքրիկ Ռեյը մեծանում է, և ես ուղևորվում եմ նրա տարեդարձին, նվերով», – ասացի ես Արծվին: Այժմ, Կոլիբրիի և Բվի հետ զրույցից հետո «ՈւՂԵՎՈՐՎՈւՄ ԵՄ» և «ՓՈՔՐԻԿ» բառերը տարօրինակ էին հնչում, սակայն ես կրկնեցի դրանք, որպեսզի Արծիվն ինձ հասկանար:
Մենք միասին սավառնում էինք լեռների վրայով` խաղալով լեռնային քամիների հետ:
Ճանապարհի վերջում Արծիվն ասաց. «Ես վատ եմ հասկանում այն, ինչ դու ասում ես, սակայն ես բացարձակապես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում «ՏԱՐԵԴԱՐՁ» բառը»:
«Իհարկե, տարեդարձ,- ասացի ես, – Մենք կնշենք այն ժամը, որից սկսեց Ռեյը և որից առաջ նա չկար: Մի՞թե դա դժվար է հասկանալ»:
Արծիվը ծալեց թևերը և մենք իջանք անապատի ավազուտների մեջ գտնվող մի ուղիղ հարթակի վրա:
«Ժամանակ Ռեյի կյանքից առա՞ջ: Քեզ չի թվում, որ Ռեյի կյանքն ավելի շուտ է սկսել, քան կհայտնվեռ ժամանակը»:
«Փոքրիկ Ռեյը մեծանում է, և ես ուղևորվում եմ նրա տարեդարձին, նվերով», – ասացի ես Բազեին: Եվ չնայած Կոլիբրիի, Բվի և Արծվի հետ ունեցած զրույցից հետո «ՈւՂԵՎՈՐՎՈւՄ ԵՄ», «ՓՈՔՐԻԿ» և «ՏԱՐԵԴԱՐՁ» բառերը տարօրինակ էին հնչում, ես նորից կրկնեցի դրանք:
Հեռու ներքևում մեր տակ անապատն էր տարածվում: Ճանապարհի վերջում Բազեն ասաց. «Գիտես, ես վատ եմ հասկանում այն, ինչ դու ասում ես, սակայն ես բացարձակապես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում «Մեծանում է» բառը»:
«Իհարկե, մեծանում է, – ասացի ես, – Ռեյն անընդհատ մոտենում է նրան, որ մեծ լինի և մի ամբողջ տարի հեռու մանկությունից: Մի՞թե դա դժվար է հասկանալ»:
Բազեն վայր իջավ մի խաղաղ ափի վրա:
«Մի տարի հեռու մանկությունի՞ց: Դա ինչ-որ նման չէ մեծանալուն»:
Նա օդ բարձրացավ և չքացավ:
Ճայը, ինչպես գիտեի, շատ իմաստուն էր:
Երբ ես թռչում էի նրա հետ, ես ամեն ինչ մանրամասն կշռադատում էի` աշխատելով ճիշտ բառեր ընտրել:
Ես ցանկանում էի, որ Ճայը հասկանա, որ ես ինչ-որ բան սովորել եմ, երբ ես կխոսեի նրա հետ:
«Ճայ, – վերջապես ասացի ես, – ինչու՞ ես դու ինձ տանում Ռեյի մոտ, երբ գիտես, որ ես արդեն նրա հետ եմ»:
Ճայը շրջան կատարեց ծովերի վրայով, բլուրների և փողոցների վրայով և փափուկ վայր իջավ քո տանիքին:
«Որովհետև շատ կարևոր է, – ասաց նա, – որ դու ինքդ հասկանայիր ճշմարտությունը: Մինչև դու ինքդ չհասկանաս, դու կապրես միայն ճշմարտության փոքր մասով` դիմելով մեքենաների, մարդկանց, թռչունների օգնությանը: Սակայն հիշիր, – ասաց նա, – ճշմարտությունը, եթե նույնիսկ դու դա չես հասկացել, չի դադարում ճշմարտություն լինելուց»:
Ու Ճայը չքացավ:
Այժմ եկել է քո նվերը բացելու ժամանակը:
Ժամանակն արագ ոչ պիտանի է դարձնում կտորներից և ապակուց նվերները, և դրանք հեռանում են մեր կյանքից:
Քեզ համար ես ավելի լավ նվեր ունեմ:
Սա մատանի է, որը դու միշտ կարող ես կրել:
Այս մատանին քեզ նոր ուժ կտա:
Այն յուրահատուկ լույս է ճառագում:
Այդ մատանին հնարավոր չէ խլել կամ ոչնչացնել:
Եվ միայն դու կարող ես տեսնել մատանին, որը ես նվիրում եմ քեզ:
Այնպես, ինչպես ես, քանի որ երբ մատանին իմն էր, ես միակն էի, ով կարող էր այն տեսնել:
Կրելով այն, դու կարող ես սավառնել թռչունների հետ:
Դու կկարողանաս տեսնել աչքերը նրանց ոսկեգույն աչուկներով, դու կկարողանաս հպվել քամուն, որը թափանցում է նրանց մետաքսե փետուրների միջով, դու կճանաչես աշխարհի և նրա հոգսերի վրայով թևածելու բերկրանքը: Դու կկարողանաս մնալ երկնքում այնքան, ինչքան կուզես, ողջ գիշերը մինչև արևածագ, իսկ երբ դու կցանկանաս վերադառնալ, քո հարցերին պատասխաններ կգտնվեն և բոլոր տագնապներդ կչքանան:
Ինչպես այն ամենը, ինչին հնարավոր չէ դիպչել կամ տեսնել աչքերով, քո նվերը ուժ կհավաքի, եթե դու այն օգտագործես: Սկզբից դու կարող ես այն փորձել բնության վրա, ուղղորդելով այն թռչուններին, որոնց հետ թռչում ես:
Իսկ հետո, երբ դու կսովորես այն օգտագործել, դու կկարողանաս սավառնել թռչունների հետ, որոնց դու չես տեսնում:
Եվ վերջապես դու կհասկանաս, որ քեզ պետք չեն ոչ մատանին, ոչ թռչունները, ամպերի լռությունից վեր ճախրելու համար:
Եվ երբ կգա այդ օրը, դու պիտի տաս քո նվերը նրան, ով կկարողանա այն օգտագործել, ով կկարողանա հասկանալ, որ այս աշխարհում բոլոր կարևոր իրերը պատրաստված են ճշմարտությունից և բերկրանքից, ոչ թե կտորներից և ապակուց:
Ռեյ, սա վերջին անգամն է, երբ ես գալիս եմ քո մոտ այս տոնին, քեզ հետ միասին ըմբռնելու այն, ինչ մեզ սովորեցնում են թռչուն-բարեկամները:
Ես այլևս քո մոտ չեմ գա, որովհետև ես արդեն քեզ հետ եմ:
Ես չեմ կարող քեզ «փոքրիկ» կոչել, որովհետև դու արդեն մեծացել ես, խաղալով, ինչպես բոլորս, քո կյանքերի միջև` ուղղակի ուրախանալով գոյությանը:
Դու ծննդյան օր չունես, որովհետև ապրել ես միշտ. դու երբեք չես ծնվել և երբեք էլ չես մահանա:
Դու այն մարդկանց երեխան չես, ում մայրիկ ու հայրիկ ես կոչում, դու նրանց ուղեկիցն ես իրերը հասկանալու ուղու վրա:
Ընկերների ցանկացած նվեր երջանկության մաղթանք է, ինչպես և այս մատանին: Սավառնիր ազատ և երջանիկ, ծնունդներից դուրս հավերժության մեջ և մենք կհանդիպենք այժմ և հետո, երբ կցանկանանք, տոնի ժամանակ, որը երբեք չի ավարտվի:
Թարգմանեց Պավել Ճաղարյանը
Հարցարան
Փորձիր բացատրել հետևյալ միտքը. «Կարո՞ղ են արդյոք տարածությունները մեզ ընկերներից բաժանել: Եթե դու ուզում ես լինել Ռեյի հետ, մի՞թե արդեն նրա հետ չես»:ü
Տարածությունները ընկերներին չեն կարող բաժանել: Մենք մեր ընկերների հետ ենք անընդհատ՝ անկախ տարածությունից և ժամանակից: Ընկերոջդ հետ ես լինում մտովի. հաճախ զգում ես նրանց ներկայությունը, կապը, լսում ես խորհուրդները, հանդիմանություններն ու գովասանքները:
 Խորհիր այս մասին. «Ես վատ եմ հասկանում այն, ինչ դու ասում ես, սակայն ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու՞ ես քո ընկերուհուն «ՓՈՔՐԻԿ» անվանում»:ü
Հնգամյա Ռեյը Ռիչարդի համար փոքրիկ էր, սակայն այն իր մեջ խոր իմաստ ունի: Դրանով Ռիչարդն արտահայտում էր հարազատության, մտերմության, սիրո և քնքշանքի զգացումներ:
 Ի՞նչ ես հասկանում՝ կարդալով այս տողերը. «Ժամանակ Ռեյի կյանքից առա՞ջ: Քեզ չի թվում, որ Ռեյի կյանքն ավելի շուտ է սկսել, քան կհայտնվեր ժամանակը»:ü
Ժամանակը չի կարող բաժանել: Ռեյի և Ռիչարդի ընկերությունը ավելի շուտ էր սկսվել, քան ժամանակն է եղել և կշարունակվի՝ անկախ ժամանակային արգելքներից: Սա հավերժական ընկերության բանաձևն է:
 Բացատրիր.«Որովհետև շատ կարևոր է, – ասաց նա, – որ դու ինքդ հասկանայիր ճշմարտությունը: Մինչև դու ինքդ չհասկանաս, դու կապրես միայն ճշմարտության փոքր մասով` դիմելով մեքենաների, մարդկանց, թռչունների օգնությանը: Սակայն հիշիր, – ասաց նա, – ճշմարտությունը, եթե նույնիսկ դու դա չես հասկացել, չի դադարում ճշմարտություն լինելուց»:ü
Կարևոր է, որ մեզնից յուրաքանչյուրը հասկանա իրական ճշմարտությունը, որը վեր է ամեն տեսակ նյութեղենից: Այն զգում են, համոզվում, ապացուցում սեփական արարքներով:
 Ի՞նչ ես հասկանում ճշմարտություն ասելով, հիմնավորիր միտքդ:ü
Ճշմարտությունը քո և իրականության համադրված ընկալում է, ճշմարիտը մաքուր է ու ազնիվ, խիղճ է ու լույս: 
 Բացատրիր. «Եվ երբ կգա այդ օրը, դու պիտի տաս քո նվերը նրան, ով կկարողանա այն օգտագործել, ով կկարողանա հասկանալ, որ այս աշխարհում բոլոր կարևոր իրերը պատրաստված են ճշմարտությունից և բերկրանքից, ոչ թե կտորներից և ապակուց»:ü
Կարևոր է, որ մարդիկ ճիշտ հասկանան իրերի էությունը,որովհետև դրանց հիմքում ոչ թե նյութն է, այլ ճշմարտությունն ու բերկրանքը: Մնայուն են այն նվերները, որոնք ճիշտ են ընտրված և ուղարկվում են համապատասխան հասցեատիրոջը:
 Ինչպիսի՞ նվերներ ես սիրում ստանալ, ի՞նչ է նվեր ասվածը քեզ համար:ü
Մարդիկ սիրում են նվերներ ստանալ, ես՝ նույնպես: Նվերն ինձ համար չունի գին ու չափ: Ամենափոքր նվերն իսկ ավելի արժեքավոր է թանկարժեք նվերից, եթե նվիրում են սրտանց,եթե  դրա հիմքում ճշմարտություն է ու բարություն:
 Գտիր այլ հետաքրքիր մտքեր այս պատմվածքից, փորձիր բացատրել:ü
 Այդ լռությունը բարի էր:– Պատմվածքն ամբողջությամբ ողողված է բարությամբ: Այն լույս է ճառագում, մտորելու առիթ տալիս, հիշեցնում է կյանքի անցողիկության մասին և արժևորում մնայուն արժեքները:
Ճայը, ինչպես գիտեի, շատ իմաստուն էր: Երբ ես թռչում էի նրա հետ, ես ամեն ինչ մանրամասն կշռադատում էի` աշխատելով ճիշտ բառեր ընտրել:– Երբ դու խելացի և իմաստուն մեկի հետ ես, պիտի կշռադատես քո մտքերը, հետևես բառերիդ ընտրությանը: Այլապես շատ շուտ կդառնաս անհետաքրքիր ու ձանձրալի:
Եվ վերջապես դու կհասկանաս, որ քեզ պետք չեն ոչ մատանին, ոչ թռչունները, ամպերի լռությունից վեր ճախրելու համար:– Թռիչքի համար պետք չեն թևեր, անհրաժեշտ է միայն հոգու սլացք, մտքի թռիչք, անսահման երևակայություն:Հաճախ շատ բարձր թռչող թռչունը ավելի քիչ է տեսնում, քան ցածում կանգնած մեկը: 
Ընկերների ցանկացած նվեր երջանկության մաղթանք է:– Երբ իրական ընկերություն է, ապա ցանկացած նվեր այնքան մեծ նշանակություն ունի և այնքան երջանկություն է պարգևում: Առհասարակ, ամենալավ նվերը կյանքում լավ ընկեր լինելը և լավ ընկեր ունենալն է:
 Բացատրիր պատմվածքի մանրամասները.
 Պատմվածքը ստիպեց, որ ես մտորեմ, հասկանամ բառերի իրական իմաստները: Ռիչարդիü <<փիլիսոփայությունը>> համամարդկային գաղափարներ ունի: Այն պարզ, բայց և խոր ձևով բացատրում է ընկերությունը, ճշմարտությունը, հավատարմությունը, հոգևոր արժեքները, որոնք բարձր են ամեն ինչից:
 Գտիր, ներկայացրու հետաքրքիր տեղեկություններ Ռիչարդ Բախ ստեղծագործողի մասին:
ՌիչարդԴեվիդԲախը (ծ. հունիսի 231936) ամերիկացի գրող, փիլիսոփա, հայտնի է իր «Ջոնաթան Լիվինգստոն ճայը» և «Պատրանքներ» բեստ-սելլերներով: Բախը ծնվել է Իլինոյս նահանգում: Սովորել է Կալիֆորնիա նահանգի Լոնգ-Բիչ համալսարանում։ Ծառայել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում։ Նրա գրեթե բոլոր ստեղծագործությունները վերաբերում են թռիչքի թեմային։ Բախին համաշխարհային ճանաչում բերեց «Ջոնաթան Լիվինգստոն ճայը»(1970): Առաջին ամուսնությունից Բախն ունեցել է 6 երեխա։ 1970-ին նա ամուսնալուծվել է։ «Ջոնաթան Լիվինգստոն ճայը» ֆիլմի (1973) նկարահանումների ժամանակ ծանոթացել է Լեսլի Պերրիշ դերասանուհու հետ, և 1981-ին նրանք ամուսնացել են։ Լեսլին դարձել է «Կամուրջ հավերժության վրայով» (1984), «Միակը» (1988) գրքերի հերոսուհին:
Եթե ես ցանկանայի խորհուրդ տալ որեւէ երիտասարդ գրողի, թերեւս ինչ-որ կոնկրետ բան չէի ասի, այլ ընդհանուր բառեր, եւ դա լավագույնն է, ինչ ես կկարողանայի անել. «Մի մտածիր, մի գնահատիր, մի մտահոգվիր, թե որքանով է խելքին մոտ գրածդ, հաճույք ստացիր: Եթե ձանձրանաս սեփական բառակույտից՝ գրված թղթի վրա, պատկերացրու, թե ինչ կզգա ընթերցողդ: Հաճույք ստանալն ուղղակի անհրաժեշտ է: Հենց սկսես հորանջել, դեն նետիր ամեն ինչ: Եվ վերջում՝ մի փորձիր օրինավոր երեւալ, դա ինքնախաբեություն է:
Երբ ես նստում եմ ստեղնաշարի առջեւ, ինքս ինձ ասում եմ. «Սիրելի ներքին դիտորդ, հիմա ես կգրեմ խենթ մի բան, բոլոր սահմաններից դուրս: Դա քեզ համար ոչ մի նշանակություն չի ունենա, բայց թույլ տուր անել դա: Իսկ հետո ես դեն կգցեմ ամենը, ինչ գրել եմ, եւ փոխարենը ինչ-որ ռացիոնալ բան կստեղծեմ: «Դու խոստանո՞ւմ ես»,-հարցնում է: «Ամբողջ սրտով, միայն թե թույլ տուր վազել ու սավառնել»: «Շատ լավ, ես կշրջվեմ մեջքով»: Ներքին դիտորդը մեջքով է շուռ գալիս, եւ ես գրում եմ բացարձակապես խելագար մի հատված: Հետո ես հասկանում եմ, որ կարող եմ դրանից օգտվել: Ներքին դիտորդն ասում է. «Բայց դու ինձ խոստացար»… «Իսկ ես դրժում եմ իմ խոստումը»,-ասում եմ ես:
Մի գիշեր ես իսկապես հասունացա: Ես նայում էի աստղերին, ու իմ առջեւ իբր վարագույր կար: Բայց վարագույրը բացվեց… եւ ես ամեն ինչ հասկացա: Մեկ ուրիշ անգամ ես անսահման լույսի զգացողություն ունեցա: Լույսն այնքան զորեղ էր, որ ես չէի դիմանում եւ ուզում էի, որ այն անհետանար: Ինձ համար դա ատոմային պայթյունի պես էր: Այն ինձ ոգեշնչում եւ գիտելիք տվեց՝ հասկանալու համար, թե ովքեր ենք մենք, որն է մեր տունը, եւ որ այդ ամենն անսահման գեղեցիկ է:

Комментариев нет:

Отправить комментарий