пятница, 8 февраля 2013 г.

ԿԱՐԵՆ ԱՆՏԱՇՅԱՆ: Լեզվակռիվ



Նյութը կարդացեք այստեղ՝ http://msargsyan.wordpress.com/2012/10/27/%D5%AF%D5%A1%D6%80%D5%A5%D5%B6-%D5%A1%D5%B6%D5%BF%D5%A1%D5%B7%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AC%D5%A5%D5%A6%D5%BE%D5%A1%D5%AF%D5%BC%D5%AB%D5%BE/
Հարցարան
Ի՞նչ ես հասկանում գրական հայերեն ասելով:
Գրական հայերենը անաղարտ,մաքուր մայրենին է, որը հաճախ հանդիպում ենք գրականության մեջ , գիտական ոլորտում:
Ի՞նչ կոնկրետ գործողություններ ես կատարում մայրենի խոսքդ անաղարտ պահելու համար: Ինչո՞ւ է այդ կարևոր, կարևոր է արդյո՞ք:
Ես փորձում եմ հնարավորինս խոսել գրական հայերեն, եթե անգամ վրիպում եմ, անմիջապես ուղղում եմ ինքս ինձ: Այսօր հայերենը շատ է աղավաղվել, հետևաբար կարևոր , որ յուրաքանչյուր հայ հիշի՝ լեզուն ազգապահպանման հիմքն է:
Կա՞ արդյոք հայերենի մահացման վտա՞նգ:
Հայերենին մահացման վտանգ չի սպառնում: Աշխարհի հնագույն լեզուներից է և անցել է այնպիսի փորձություններով, որ կոփվել է և դարձել կայացած լեզու:
Ի՞նչ տառատեսակ ես օգտագործում համացանցում, ինչո՞ւ:
Ես օգտագործում եմ լատինական այբուբենը, դա արդեն սովորություն է, հատկապես, որ երիտասարդությունը հիմնականում օգտագործում է շփման այս լեզուն:
Համացանցային-սոցցանցային անգրագետ, ժարգոնային խոսակցության, դիտարկման երկու օրինակ ներկայացրու: Ներկայացրածդ անգրագետմտքերը վերաձևակերպիր հայերեն:
Ay kur srants kashin enkan en kashum
Hetevner@ galisa eresnerin.
Dzer kashek …
Ա՛յ քույրիկ, նրանց մաշկը այնքան են ձգում, որ հետույքները  հասնում է երեսներին:
Փորձիր բացատրել, խորհել այս թեմայով՝ սոցցանցերի, առօրյա-խոսակցական լեզուն, ինչպիսի՞ն պետք է լինի, ի՞նչ բառապաշար պիտի ունենա ևի՞նչն է անհանդուրժելի ու վտանգավոր:
Սոցցանցերի լեզուն պետք է լինի հայերենը, պետք է օգտագործվի նորմալ բառապաշար, բացառվեն հայհոյանքներն ու լեզվին անհարիր արտահայտությունները: Լեզուն պետք է լինի հասկանալի և ընդունելի բոլորի կողմից:
Գրախոսիր Անտաշյանի հոդվածը:
Այն ինչ գրել է Անտաշյանը ժամանակակից հարցերից է, լուրջ մտահոգություններ կան այստեղ, սակայն կան և սրտացավ մարդիկ, որոնք լրջորեն զբաղվում են լեզվապահպանությամբ: Ճիշտ է գրողի մտահոգությունը լեզվի որակի շուրջ նաև  արևմտահայերենի և արևելահայերենի հանգուցալուծումը:

Комментариев нет:

Отправить комментарий