пятница, 8 февраля 2013 г.

Աշխարհի ամենայուրօրինակ գրադարանները



Զարմանալի բան է: Չնայած ամեն տան մեջ ինտերնետի առկայությանը և տասնյակ միլիոնավոր  էլեկտրոնային գրքերի, որոնք  տարեկան վաճառվում են աշխարհում , բարեբախտաբար, դեռևս կան մարդիկ, ովքեր գնում են գրադարան: Ընդ որում,  դրանց  համար կառուցվում են նորանոր գրադարանային շինություններ, որոնցից մի քանիսը դառնում են ճարտարապետական իսկական կոթողներ:
Ահա և այդ տասը աշխարհի ամենաարտասովոր գրադարանները:
 Գրադարային հանգիստ

Որոշ մարդիկ անգամ հանգստանալիս չեն կարող կտրվել գրքերից: Ահա և նրանց համար էլ ստեղծվել է The Library Resort (Գրադարային հանգիստ) անունով հյուրանոցը, որը բացվել է վերջերս Թաիլանդում: Դրա հիմնական առանձնահատկություններից է՝  Գրադարանի պատշաճությունը, կառուցված է հենց ջրավազանի կողքին: Պառկում ես հանգստի գոտում արմավենիների տակ, գիրք ես կարդում, ժամանակ առ ժամանակ կանգնում ես, որպեսզի նոր գիրք վերցնես կամ լողաս տաք ջրում: Գեղեցկություն:
Գրքային դարակ
ԱՄՆ-ի Կանզաս քաղաքի Հանրային Գրադարանը դժվար թե ինչ-որ մեկը  շփոթի բազմահարկ ավտոկանգառի կամ հսկա խորտկարանի հետ: Չէ որ այդ շենքի գլխամասը հիանալի ցույց է տալիս նրա բովանդակությունը՝ այն արված է գրքերով լի դարակի տեսքով:
Հասարակական գրադարան ՝  Bishan(Բիշան)
Սինգապուրում գտնվում է Հասարակական գրադարան Բիշանը: Գրադարանը երևում է մոդայիկ ոչ միայն դրսից, այլև ներսից: Այնտեղ կան հատուկ վայրեր, որտեղ կարող են մարդիկ քննարկել այս կամ այն կարդացած գիրքը:  Այդ սենյակները զարդարված են վառ գունեղ վիտրաժային ապակիներով, որոնք ստեղծում են հաճելի մթնոլորտ  և ներսից տալիս են ծիածանային գույների փայլ: Տանիքը նույպես ապակյա է, որը ավելացնում է լույսի հոսքը շենքի մեջ և լուսավորում այն ներսից:
  Ժամանակակից Ալեքսանդրիայի գրադարան Եգիպտոսում
Սքանչելի ճարտարապետական համալիր, որը կառուցվել է հայտնի հնագույն գրադարանի նույն տեղում՝ Ալեքսանդրիա քաղաքում,  անմիջապես ապշեցնում է:  Քաղցրահամ ջրի պահոցներից բարձրանում է յոթ հարկանի շենքը՝ արևայնին սկավառակի ձևով( 3 հարկ վերևից   և 4-ը գետնի տակից): Շենքը տեղակայված է այնպես, որ գտնվում է անմիջականորեն Միջերկրական ծովի ծագող արևի առջև: Ըստ ճարտարապետի՝  շենքը պետք է խորհրդանշեր Գիտելիքի Արևի արշալույսը:
Գրադարանը Ջունգլիներում
Շքեղ ժամանակակից գրադարանները կարող են գտնվել ոչ միայն քաղաքների կենտրոններում: Ահա, օրինակ,Կոլումբիական Մեդելին քաղաքում գրադարանը ընդհանուր առմամբ գտնվում է ջունգլիներում,քաղաքից դուրս: Այն կիրճի վրա է, և այնպես է թվում, որ կարծես ինչ-որ հին քաղաքակրթության մնացուկ է:
Գրադարան մետրոյում
Երկրի խոշոր քաղաքների բազմաթիվ բնակիչներ օրական շատ ժամանակ են ծախսում գետնի տակ՝մետրոյում: Իսկ առաջին ամենալավ միջոցը այնտեղ ժամանակը սպանելու համար կարդալն է: Ահա այսպիսի ստորգետնյա գրքասերների համար Նյու Յորքյան  մետրոյում 50-րդ փողոցի վրա գոյություն ունի գրադարան, որտեղ աշխատանքի և տուն գնալու ճանապարհին կարելի է գտնել գիրք ընթերցելու համար:
Գրադարան գարեջրի արկղերով
Գարեջուրը և գրքերը սովորաբար ունենում են քիչ ընդհանրություններ: Եթե, իհարկե, դա գարեջրի մասին անեկդոտների  գիրք չէ : Իսկ ահա Մագդեբուրգի շրջաններից մեկում ստեղծել են հասարակական փողոցային գրադարան՝ հին գարեջրի արկղերով կառուցված:
 Գրադարան-տնակ
Հոլանդիայում շատ են սիրում անսովոր գրադարաններ: Թույլ տվեք Ձեզ ներկայացնել դրանցից մեկը: Այն գտնվում է Դելֆտ քաղաքում և արդեն նման չէ տնակի:
Ռոմբոկուբօօկտաեդր
Բելառուսի ազգային գրադարանն է, տեղակայված է Մինսկի մուտքի մոտ, արդեն իսկ կառուցվելու ընթացքում  դարձել է քաղաքի հիմնական տեսարժան վայրերից մեկը: Կառույցը իրենից ներկայացնում է քսան հարկանի ռոմբոկուբօօկտաեդր  72,6  մետր բարձրությամբ և  115,000 տոննա կշռով: Ամեն օր, մթնելուց մինչև 24.00, աշխատում է շենքի լուսավորությունը՝ ամեն րոպե փոխելով գույնը և նկարը:
Նյութի աղբյուրը՝ http://www.cbs.irkutsk.ru/text051.htm

Комментариев нет:

Отправить комментарий