пятница, 8 февраля 2013 г.

Թեյախմությունը՝որպես ճապոնական մշակույթի անբաժանելի մաս




Ճապոնական ասացվածքը հավաստում է. «Նույնիսկ մի բաժակ թեյը կարող է որոշ ժամանակ հագեցնել քաղցը»:
Ճապոնիայում թեյի արտադրության հատուկ տեխնոլոգիաները մշակվել են 19-րդ դարից  մինչև 20-րդ դարի սկիզբը. թեյ խմում էին Ճապոնիայի վերնախավի  ներկայացուցիչները:
Սկզբում թեյախմությունը համարվել է բուդդայական կրոնական մեդիտացիայի տեսակ, այնուհետև դարձել է  ճապոնական մշակույթի անբաժանելի մաս:
Քանի որ բուդդիզմը ժամանակի ընթացքում առավել մեծ տարածում է գտնում,իսկ նրա սպասավորները սկսում ենավելի ու ավելի շատ ազդել մշակույթային և քաղաքական կյանքի վրա, թեյի օգտագործումը դառնում է մասսայական:
Թեյախմությունը ամբողջապես ներկայանում է որպես թեյը վարպետորեն պատրաստող տանտիրոջ և հյուրերի հանգստի միջոց՝ գեղեցիկով զմայլվելու, զրուցելու լավագույն հնարավորություն:
Թեյ խմելու արարողությունը կատարվում է թեյի տնակում, որը գտնվում է այգու մեջ: Այգին հարուստ է լինում մշտադալար կանաչ բույսերով, որոնք էլ ստեղծումեն հաճելի տրամադրություն:
Թեյի տնակը կառուցվում է «Վաբի» հայտնի սկզբունքով՝ բնական և պարզ: Այնտեղ ամեն ինչ հարմոնիկ է: Առաջին թեյի տնակը կառուցվել է 1473 թ:
Այդ տնակների մուտքերը ցածր են լինում, և յուրաքանչյուր մտնող ինքնըստինքյան խոնարհում է գլուխը: Դա հատուկ է արված, որն էլ պարտավորեցնում է յուրաքանչյուրին՝ անկախ դիրքից և պաշտոնից, խոնարհել գլուխը:
Նախկինում այն ուներ նաև մեկ այլ նշանակություն. սամուրայները չէին կարող մտնել իրենց երկար սրերով, ստիպված դրանք թողնումէին դրսում: Դա նույնպես ուներ սիմվոլիկ նշանակություն, այսինքն բոլոր հոգսերը թողնում էին դրսումև թեյախմության ժամանակ լիցքաթափվում էին, հանգստանում:
Թեյախմության ամբողջ իմաստը լավ է բացահատվում Ռիկյուի հայտնի խոսքում.«Թեյախմությունը կիսախավարում խոնարհումն է գեղեցկության առաջ»:
Հայտնի գրող Դ.Տանիձակին նշում է,որ ճապոնացիները սիրում են հանգստանալ, երբ  թույլ լուսավորություն է, մաքրություն և այնպիսի լռություն, որ անգամ մոծակի երգը լսվի:
Նրանց թեյի տնակներն այնպես են կառուցվում,որ արևի ճառագայթները ուղղակիորեն այնտեղ չեն մտնում և համապատասխանում են ճապոնացիների ազգային բնավորությանը, էսթետիկայի կանոններին՝ հասնելու ներքին հարմոնյայի:
Թեյի տնակ մտնելուց առաջ հանում են  կոշիկները: Նրանց դիմավորում է տանտերը  կամ տանտիրուհին: Արարողության ամենակարևոր մասը կազմում է խիտ փոշե կանաչ թեյի պատրաստումը: Այն ընթանում է լռության մեջ: Թեյը մատուցվում է հայտնի «օմոգասի» քաղցրավենիքով: Այդ քաղցրավենիքը ոչ թե կշտացնող է, այլ՝ հաճելի: Ճապոնացիները կարծում են, որ թեյի հետ մատուցվող ուտելիքը ակնահաճո պիտի լինի: Տանտերը թեյ մատուցում է խոնարհաբար՝ մեծից փոքրին: Հյուրը թեյի բաժակը վերցնումէ աջ ձեռքով, այնուհետև բռնում է ձախ ձեռքով: Առաջին ումպը վայելելուց հետո պետք է երեք անգամ «ժամացույցի սլաքին հակառակ» պտտել և նոր խմել մնացած թեյը: Վերջում բաժակը բարձրացնում են մինչև գլխավերև և խոնարհվում: Այնուհետև սկսումէ զրույցը. դա թեյախմության մյուս փուլն է: Այդ ժամանակ ոչ ոք չի խոսում գործերից և հոգսերից: Վերջում տանտերը, պատասխանելով բոլոր հարցերին, ներողություն խնդրելով, հեռանում է թեյի տնակից, դրանով  ցույց տալով, որ թեյախմությունը ավարտվել է:
Հայտնի են թեյերի մի շարք տեսակներ՝  Ռիոկուչա,Սենչա (ճապոնացիների 80% օգտագործում է այդ կանաչ թեյը), Գիոկուրո,Կաբուսեչա, Մաչա-մաչա և այլն:
Ճապոնիայումայնքանմեծնշանակությունէտրվումթեյախմությանը, որկաննաևհատուկդպրոցներ, որտեղուսուցանվումենդրանվերաբերողբոլորնրբությունները:
Օգտագործվածաղբյուրները՝
Հղղումներ թեմայի շուրջ՝

Комментариев нет:

Отправить комментарий