пятница, 8 февраля 2013 г.

Ջոն Թայլոր Գատտո: Տիկնիկների գործարան: Դպրոցական ուսուցչի խոստովանությունը


Նախքան ես կկսիվեմ ձեզ հետ իմ մտքերի մասին, թույլ տվեք ասել մի քանի խոսք իմ մասին, որպեսզի դուք ընդունեք ինձ ոչ թե հերթական «խոսող գլուխներից»,այլ սովորական մարդ՝ այնպիսին, ինչպիսին դուք եք: Երբ ես դիտում եմ հեռուստատեսային լրատվական ծրագիր, երբեմն ինձ  մոտ միտք է առաջանում, և  ես ցանկանում եմ  հարցնել ելույթ ունեցողին . «Ո՞վ եք դուք»  և  «Ինչու՞ եք դուք ինձ այս ամենը պաատմում»: Այնպես, որ թույլ տվեք համառոտ բացատրել, թե ով եմ և ինչ ֆոնի վրա են  ծագել իմ գաղափարները:
Վերջին քսանվեց տարիների ընթացքում ես աշխատել եմ ուսուցիչ Նյու-Յորք քաղաքում:  Այդ ժամանակի  մի հատվածում  ես դասավանդել եմ Վերին Մանհետնի արևմտյան մասի էլիտար դպրոցներում:  Վերջին  տարիներին ես սովորեցնում եմ  երեխաներին Հարլեմա  և Իսպանական Հարլեմա:Ուսուցիչ աշխատած  ժամանակ ես փոխել  եմ վեց տարբեր դպրոցներ, իսկ հիմա դասավանդում եմ մի դպրոցում, որը գտնվում է ԱՄՆ-ի ամենախոշոր գոթական կառույցի՝ Սուրբ Յոհանի տաճարի մոտ, ոչ հեռու բնական պատմության թանգարանից և Մետրոպոլիտեն-թանգարանից: Իմ դպրոցից մոտավորապես երեք թաղամաս այն կողմ, մի քանի տարի առաջ  բռանաբարել և գազանաբար սպանել էին <<Կենտրոնական  զբոսայգու վազողներից>>(այդպես  էր նրան կոչել մամուլը), տասը հարձակվողներից յոթը հաճախում էր այն դպրոցը, որը գտնվում էր իմ թաղամասում:
Իմ սեփական աշխարահայացքը ձևավորվել է Նյու-Յորքից հեռու, Պենսիլվանիա նահանգում, Մոնոնգայել քաղաքում, որն ընկած է նույնանուն գետի ափին և գտնվում է Պիտսբուրգից քառասուն միլ մղոն հարավ-արևելք: Այդ տարիներին Մոնոնգայելը հայտնի էր իր պողպատի գործարաններով, քարածխի հանքերով , անիվային շոգեքարշերով,զմրուխտե ջրերով գետի քիմիական նարնջագույն փրփուրով: Քաղաք էր, որտեղ հարգի էին ծանր աշխատանքը և ընտանեկան արժեքները: Մոնոնգայելում դասային խտրականություն չկար, քանի որ բոլորը քիչ կամ շատ աղքատ էին, չնայած իրենց հաշիվ չէին տալիս դրանում: Այստեղ կարևոր էին անկախությունը, հոգու ուժը, ինքնուրույնությունը, էթնիկ և տեղային մշակույթները, որոնք հատուկ հպարտության առարկա էին: Մեծանալ այսպիսի շրջապատում հաճելի էր, եթե նույնիսկ ապրում էիր աղքատության մեջ: Մարդիկ շփվում էին իրար հետ, հետաքրքրվում միմյանցով և ոչ թե ինչ-որ վերացական <<համաշխարհային>> հիմնահարցերով: Արտաքին աշխարհի հետ Պիտսբուրգի շփումը սահմանափակվում էր տարին մեկ կամ երկու անգամով: Այնուամենայնիվ ոչ ոք իրեն չէր զգում  Մոնոնգայելի ծայրամասում, չէր տառապում այն հնարավորությամբ, որը կունենանար, եթե ապրեր ուրիշ քաղաքում:
Իմ պապիկը տպագրիչ էր և մի որոշ ժամանակ տպագրում էր The Daily Republican թերթը: Այն ուշադրություն էր գրավում իր անվամբ, քանի որ քաղաքը դեմոկրատական կուսակցության հենակետերից էր: Ես շատ բան եմ սովորել իմ պապիկից, նրա անկախ հայացքներից, ես կզրկվեի այդ ամենից, եթե ապրած չլինեի այն ժամանակաշրջանում, ինչպես հիմա, երբ ծերերին սպանում են աչքից հեռու և ստորացնում ծերանոցներում: 
Երբ ես տեղափողվեցի Նյու-Յորք կյանքը Մանհեթենում ինձ այնպիսին թվաց ինչպիսին լուսնի վրա է: Չնայած ես այստեղ ապրում եմ արդեն երեսունհինգ տարի, իմ հոգին մնացել է Մոնոնգայլում: Շոկ, որն ապրում ես հասարակության ամբողջովին այլ կառուցվածքից և մեկ ուրիշ արժեհամակարգից, օգնեց ինձ, որպեսզի հասկանամ, թե որքան տարբեր են ապրում մարդիկ, ես ինձ զգում եմ ոչ միայն ուսուցիչ այլև մարդաբան: Այս վերջին քսանվեց տարվա ընթացքում ես հնարավորություն ունեցա հետևելու իմ աշակերտներին բախվելու զգացմունքների լայնամաշտաբ երևույթներին՝ հույսից մինչև վախ, մտածել այն մասին ինչը նպաստում է դրանց զարգացմանը, իսկ ինչը՝ արգելակում: Այդ հետևությունների արդյունքում ես եկա մի եզրահանգման, որ տաղանդը շատ տարածված մարդկային գիծ է, որը հատուկ է հավանաբար շատերիս: Ներքուստ ես հակադրվում էի այդ եզրակացությանը: Առավել ևս իմ սեփական կրթությունը երկու բարձրակարգ համալսարաններում, հենվում էր այն գաղափարի վրա, որ հասարակության մեջ զարգացման հնարավորությունները արտահայտված են նորմալ բաշխման ծուռ տեսքով: Այդ մաթեմատիկական, իբրև թե անհերքելի գիտական փաստերը բերում են մի եզրահանգման (առաջինը այն ձևակերպել է Ջոն Կալվինը)  մարդկային ճակատագրի խստագույն տարբերակմամբ: Պրակտիկայում հակասությունը այն բանում էր, որ ամենավատ աշակերտները, որոնց դպրոցը չէր ընդունում, ցուցաբերում էին մարդկային հրաշալի հատկանիշներ՝ բարյացակամություն, իմաստություն, արդարամտություն, ստեղծագործական ունակություն, քաջություն, օրիգինալություն: Դա ինձ երբեմն զարմացնում էր: Նրանք դա անում էին ոչ այնքան հաճախ, որ թեթևացներ իմ մանկավարժական աշխատանքը, բայց բավականաչափ հաճախ, որ ստիպում էր ինձ մտորել՝ հնարավոր է արդյոք, որ դպրոցում նման որակները ամենեվին պահանջված չեն, առավել ևս դպրոցը ճնշում է նրանց՝ պահանջելով երեխաներից ամենևին ուրիշ բան: Արդյոք ինձ վարձել են նրա համար, որ զարգացնեմ երեխաներին, թե սահմանափակեմ այն:Ամենասկզբում այդ միտքը ինձ անհեթեթություն էր թվում, բայց աստիճանաբար գիտակցեցի, որ դպրոցական զանգերը և ազատության սահմանափակումը առարկաների քաոսայրին հեռթագայությունը, գործունեության տեսակները, տարիքային սահմանափակումները, սեփական աշխարհայցքի բացակայությունը, մշտական պարտադրանքները և մնացած բոլոր պարտականությունները կառուցված են այնպես կարծես թե մեկը նպատակ ուներ օժանդակելու երեխաներին ազատ մտածելու և գործելու հարցում:
Քայլ առ քայլ ես սկսեցի զարգանալ,և ինչքանով, որ դա հնարավոր է փնտրտում էի <<պարտիզանական մեթոդներ>>, որը հնարավորություն և ելք կտար իմ աշակերտներին դեպի այն պաշարները, որոնք մարդիկ դարեր շարունակ օգտագործել են ինքնակրթության համար՝ սեփական աշխարհայցքի, ընտրության իրավունքի, մշտական հսկողության և ճնշումից ազատվելու համար, հնարավորություն սեփական փորձով գիտելիք ստանալու՝ ապրելով կյանքի ամենատարբեր իրավիճակներում:
Տիպիկ արտահայտվելով՝ գաղափարը, որը ես ուսումնասիրում էի հանգեցնում էր հետևյալի՝ ուսուցումը ոչ թե նկարչության պես, որը նյութը ավելացնում է վերևից, այլ նմանեցնել քանդակագործությանը՝ քարից հեռացնելով ավելորդությունները, թողնելով կերպարը: Դրանք երկու տարբեր մոտեցումներ են: Այլ խոսքերով ես մոռացա այն միտքը, որ իբր գերմասնագետ եմ, որի նպատակն է փոքրիկ գլուխների մեջ լցնել սեփական գիտելիքներն ու փորձը: Դրա փոխարեն ես սկսեցի բացահայտել, թե ինչպես կարող եմ հեռացնել այն արգելքները, որոնք խանգարում են երեխայի բնածին տաղանդի ի հայտ գալուն: Ես զարմանում էի ուսուցիչների համընդհանուր գործունեությամբ, որ կարծես ուղղված էր աշակերտների դեմ: Եվ չնայած կրթական համակարգի բնույթը, մինչ այսօր էլ ստիպում է օգտագործել համընդանուր փորձերը, ես հեռացա ուսուցչական ավանդական նորմերից, որքան այն հնարավոր էր և թույլ տվեցի երեխաներից յուրաքանչյուրին որոնել ճշմարտության հասնելու իր ուղին:
Դպրոցները, որոնք գտնվում են պետական ենթակայության տակ, զարգանում են այնպիսի ուղղությամբ, որ իմ մեթոդները,  տարածում ստանալով, վտանգի տակ են դնում պետական կրթության ողջ ինստիտուտը: Նույնատիպ մասշտաբում յուրաքանչյուր մանկավարժ գալով այն եզրակացության ինչին ես եմ եկել, դառնում է վատագույն դեպք, միայն նյարդայանցնող թիմային համակարգում(որը ստեղծել է պաշտպանության ավտոմատիկ մեխանիզմ բացիլները ախտազերծելու, չեզոքացնելու և ոչնչացնելու համար): Այդպիսի գաղափարների լայն տարածման ընթացքում դրանք կարող են խափանել կրթական համակարգի հիմնարար սկզբունքները, այնպիսին ինչպես սուտ հաստատումն է այն բանի, որ դժվար է կարդալ սովորելը կամ էլ երեխաները ընդդիմանում են սովորելու ընթացքին և ուրիշ շատ բաներ: Իրականում տնտեսության կայունացմանը խանգարում է ցանկացած կրթական համակարգ, որը կարող է փոխել մարդկային արտադրանքի բնավորությունը՝ դպրոցից եկած: տնտեսությունը, որի մեջ ներկայիս աշակերտնորը ապրում և աշխատում են տանել չի կարողանում երիտասարդ սերնդի մարդկանց, որոնք սովոր են քննադատաբար մտածել:
Իմ հասկացողությամբ մանկավարժական հաջողությունը ենթադրում է մեծ մասամբ վստահություն երեխաների նկատմամբ, վստահություն, որը հիմնված չէ  ինչ-որ ցուցադրական բաների վրա: Անհրաժեշտ է մարդկանց տալ հնարավորություն անելու սեփական սխալները և իրականացնել նոր փորձեր, հակառակ դեպքում նրանք չեն կարող դառնալ ինքնուրույն, չնայած կարող են տպավորություն ստեղծել պատրաստավածի, իրականում կրկնելու են իրենց սովորածը կամ ուրիշի վարքագիծը: Իմ պատկերացումները մանկավարժական հաջողության մասին առհասարակ ընդունվում է իբրև կանչ շատ համատարած սկզբունքների այն մասին , ինչ նպատակ ունի երեխաներին կրթելը և ինչ նյութից է կերտված երջանիկ կյանքը: Արգելքների դեմ պայքարի տարիները, որոնք կանգնած էին  երեխաների իրական կրթության միջև, ինձ բերեցին այն համոզման, որ պետական կրթական համակարգը չի ենթարկվում կառուցվածքային վերափոխման: Այդ համակարգը չի կարող գործել, եթե բացահայտվեն և խարխլվեն նրա հիմանարար առասպելները: Այդ տարիների ընթացքում ես հասկացա, որ այն ինչ արել եմ որպես ուսուցիչ փաստացի ենթարկվում էր այդ առասպելների բաց նպատակներին, որն ընկած էր տնտեսության և կրթական համակարգի հիմքում: Երբ մտածեցի, թե իմ մանկավարժական փորձից ինչով կարող եմ կիսվել Ձեզ հետ ես եկա այն եզրակացության, որ օգտակար կլինի պատմել այն մասին, թե ինչն եմ սխալ անում և ոչ թե հակառակը: Ինչն եմ ես ճիշտ անում հեշտ է հասկանալ՝ ես փորձում եմ չխանգարել երեխաներին, նրանց հատկացնել տարածություն ժամանակ և հարգանք: Իսկ թե ինչ եմ ես սխալ անում, դա զարմանալի է, դժվար և սարսափեցնող: 
Ներկայացնում եմ Ձեզ մի հատված այս(Джон Гатто: Фабрика марионеток. Исповедь школьного учителя) գրքից՝ իմ թարգմանությամբ:

Комментариев нет:

Отправить комментарий