пятница, 8 февраля 2013 г.

Հարբեցողություն՝ արա՞տ, հիվանդո՞ւթյուն, կախվածո՞ւթյուն


Պաչյանի «Թափանցիկ շշեր» պատմվածքի ընթերցանությունից հետո, որոշեցի ուսումնասիրել...

Բազում դարեր, բազմաթիվ մասնագետներ փորձում են պարզաբանել հարբեցողության տեղը՝ հիվանդություն է, թե՞ սովորություն: Ինչի՞ց է այն սկսվում, որոնք են արմատները, դրդապատճառները: Հարցերը բազմաթիվ են, լուծումները սակավ: Շատերն են փորձում պարզաբանում տալ: Փաստ է,որ մինչև այսօրայն չունի վերջնական լուծում: Այն մտնում է մարդու մեջ, հասնում գլխուղեղ և թելադրում «իր պայմանները»: Սկսվում է պայքար բանականության և անբնականի միջև:

  Հաճույքի և հիվանդության սահմանագծին չկա զգուշացնող ցուցանակ, մարդն անցնում է` այդ սահմանագիծը չնկատելով։ Ի դեպ, կան նշաններ, որոնք օգնում են ճանաչել անհատին, որն արդեն անցել է այդ սահմանը։ Ամենատարածվածը. ալկոհոլի օգտագործումը սկսում է ոչ թե հաճույքի համար, այլ` տհաճություններից ազատվելու։ Արյան մեջ ալկոհոլին ոչինչ չի փոխարինում. դժվարանում է և´ քնելը, և´ ուտելը, և´ ընկերների հետ շփվելը։

    Ժամանակի ընթացքում առաջանում է այսպես ասած մախմուրի (похмельный) համախտանիշ. առավոտյան վատ տրամադրություն, ձեռքերի դող եւ այլն։ Այդպես է ձևավորվում համախտանիշի փակ շրջանը, և հիվանդության ողջ պատմությունն ամփոփվում է ճապոնական տխուր առածում. "Սկզբում մարդը խմում է գինի, հետո գինին խմում է գինի, այնուհետև գինին խմում է մարդուն"։ 

   Ըստ փորձագետների՝ գինին համարվում է մշակութային խմիչք, օղին քաղաքական, իսկ ահա կոնյակը Հայաստանում արտադրվում է իբրև հուշանվեր։ Այդպես են, համենայնդեպս, փաստում փորձագետները, ու թեև ընդունված է ասել, որ հայկական գինին առանձնանում է իր յուրահատուկ համուհոտով, պարզվում է, այնուամենայնիվ, հայերը սիրում են վայելել օղու բերկրանքը։ Կոնյակ հայերը քիչ են խմում. ոմանք կոնյակը նախընտրում են անգամ խաշի սեղանի շուրջ...
    Հարբեցողներն ավելանում են այն երկրներում, որտեղ աճում է աղքատությունը, նվազում կրթությունն ու արվեստի նկատմամբ հետաքրքրությունը։ Դե քանի որ կյանքի մակարդակն ընկել է և օղին էլ համարվում է էժան խմիչք, մարդիկ ստիպված սկսում են դարդերը կիսել օղու շշով։ Փորձը ցույց է տվել, որ նույնիսկ ճգնաժամային տարիներին օղու սպառումը չի պակասել։ Ըստ վիճակագրական տվյալների` հատկապես կտրուկ բարձրացել է էժան օղու սպառումը, և սա խոսում է այն մասին, որ Հայատանում սոցիալական խնդիրները դրան զուգահեռ աճել են։
    Կուտերը գրում է, որ հաճախ տպավորություն է ստեղծվում, որ ալկոհոլամոլության  խնդիրը քիչ վտանգավոր է հասարակության համար և չի հետաքրքրում մարդկանց ավելին քան թմրանյութից կախվածությունը: Իհարկե այն այդքան էլ դրամատիկ չէ, քան հերոինից կախվածությունը, բայց ընդհանուր առմամբ մեծ նշանակություն ունի և պակաս վտանգավոր չէ: Ալկահոլամոլությունը պատմական տարբեր էտապներում տարբեր ձև է դիտարկվել:
18-19-րդ դարերում լայն զարգացում ստացավ այն կոնցեպցիան, համաձայն որի ալկոհոլամոլությունը դա հիվանդություն չէ: Ալկոհոլ օգտագործողներին համարում էին մեղսակիր, հանցանք գործող, նրանց հավասարեցնում էին գողերի, հանցագործների, մարդասպաների հետ: Այս գաղափարը ակտիվորեն քարոզում էին եկեղեցիները, և ալկոհոլիկներին ցույց չէր տրվում որևէ բժշկական օգնություն, այլ նրանց ստիպում էին խրատներ և քարոզներ լսել: Նման մոտեցումը ալկոհոլամոլության հանդեպ, որպես հիվանդություն, ժխտվեց և այն դուրս մղվեց գիտական քննարկման շրջանակներից:
   Առաջին գիտական ձևակերպումը ալկոհոլամոլության տրվեց Տրոտերի կողմից: 1804թ.ին նա գրեց ալկոհոլամոլության բժշկական, փիլիսոփայական և քիմիական ասպեկտների մասին և մարդկային օրգանիզմի վրա նրա ազդեցության մասին: Լայն ճանաչում է վայելում Կորսակովի 1887-1890թթ.-ին ներկայացրած ալկոհոլային պսիխոզի, հիշողության ծանր խանգարումներով ուղեկցվող հիվանդության նկարագրությունը:
   Ալկոհոլամոլությունը թուլացնում է <<գեր ես>>-ը: Ըստ հոգեվերլուծության` ալկոհոլամոլությունը առաջանում է փոքր երեխաների մոտ հոգեկան տրավմայի հետևանքով, որը մեծանալիս վերածվում է պսիխոզի, վարքի հոգեդինամիկ խանգարումների: Տարրական նարցիստական և սեռական ցանկությունների չբավարարելու հետևանքով ի հայտ են գալիս ֆունդամենտալ խանգարումներ կամ բազային կոնֆլիկտ (Բալինտ), որոնց պատճառով անձը խուսափում է շփվել ռեալ իրականության հետ և ընտրում փախուստը ալկոհոլամոլության միջոցով: ԱՄՆ-ում,  հրեական և հունական ընտանքներում երեխաներին փոքր տարիքից սովորեցնում են, թե ինչ է խմիչքը, և չեն արգելում դրա չափավոր օգտագործումը, և նրանց մոտ ալկոհոլամոլիկների քանակը ավելի քիչ է, քանի որ ալկոհոլի հանդեպ անզիջում զզվանքը կարող է առաջացնել ալկոհոլամոլություն, որովհետև թույլ չի տալիս երեխաներին սովորեցնել ալկոհոլի չափավոր  և ճիշտ օգտագործումն ու ընդունումը:
   Հարբեցողությունը  մթագնում է մտքի լույսը, մարդուն դժվար է լինելու զատել կենդանուց: Անհրաժեշտ է ժամանակին պայքարել  դրա դեմ՝ օգտագործելով սուբյեկտիվ և օբյեկտիվ հնարավոր բոլոր միջոցները: Այն պետության կողմից պիտի արժանանա մեծ հոգածության, հսկողության:
Հարբեցողության համար կան այսպիսի առիթներ.
Հոգեհաց, տոներ, հանդիպում, բաժանում,
Կնունք, հարսանիք եւ ամուսնալուծություն,
Սառնամանիք, տրամադրվածություն, Նոր տարի,
Ապաքինում, նորաբնակություն,
Տխրություն, զղջում, ուրախություն,
Հաջողություն, պարգեւատրում, նոր պաշտոն
Եվ ուղղակի հարբեցողություն` առանց պատճառի
Օգտվել եմ հետևյալ կայքերից՝
http://mardik.am/am/%D5%B0%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/%D5%A1%D5%BC%D5%B8%D5%B2%D5%BB%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/item/146625-%D5%B0%D5%A1%D6%80%D5%A2%D5%A5%D6%81%D5%B8%D5%B2%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A9%D5%AB%D5%BE%D5%B6-%D6%85%D6%80%D5%A5%D6%81%D6%85%D6%80-%D5%A1%D5%BE%D5%A5%D5%AC%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4

Комментариев нет:

Отправить комментарий