пятница, 8 февраля 2013 г.

Դպրոց, որտեղ ցանկանում ես սովորել



Ստոկհոլմյան Rosan Bosch Ltd գրասենյակը փորձարարական դպրոցի համար ստեղծել է ինտերիեր,գիտելիքների հեշտ ու թեթև ընկալման համար: Թվում է, որ նույնիսկ արմատացած ծույլերը և վատ սովորողները,հայտնվելով այդ կրթական հաստատությունում, մեծ հաճույքով կհաճախեին այնտեղ:
Միայն Շվեցիայում կա 30  այդպիսի  «ազատ կրթության դպրոց»:  Կրթության հատուկ առանձնահատկությունը կայանում է նրանում,որ երեխաները զբաղվում են ոչ առանձին առարկաներով, այլ հատուկ որոշված ուսումնական իրավիճակներում, որտեղ պահանջվում է տարբեր տեսակի գիտելիքներ: Ըստ այդմ, աշակերտները բաժանվում են ոչ թե դասարանների, այլ  խմբերի՝ հիմնվելով իրենց անձնական հատկանիշների,հակումների և հիմնական հմտությունների ծավալի վրա:
Դպրոցի մակերեսը կազմում է 1900կմ: Այստեղ չկան սովորական դասասենյակներ՝ սեղաններով և աթոռներով: Տարածքը  հարուստ է ինտերերային օրգանական ձևերով՝ «Սառցային լեռ», «Ծառ», «Քարանձավ», «Կղզի»:
Այսպես կոչված լաբորատորիաները, դրանք տարածքներ են, նախատեսված սովորելու և շփվելու փոքր՝ 3-4 հոգանոց խմբի հետ: Նրանց միջև չկան խուլ միջնապատեր, կահույքը ծառայում է որպես գոտիավորման տարրեր:
Վիտրայի դպրոցներում ակտիվորեն օգտագործում են թվային տեխնոլոգիաներ և, իհարկե, դա չէր կարող չանրադառնալ ձևավորման վրա: Այսպես օրինակ, աշակերտների մոտ մեծ ճանաչում ունեն կանաչ կղզիական օբյեկտները , որոնք նախատեսված են  աշխատանքային սեղանների համար:
Այս հետաքրքիր նյութի աղբյուրը՝ http://mirfactov.com/shkola-v-kotoroy-hochetsya-uchitsya/

Комментариев нет:

Отправить комментарий