среда, 17 июля 2013 г.

Կլիմայավարժեցում


Կլիմայավարժեցումը՝ որպես գործընթաց, կարելի է ասել, ամենաշատ ուամենաանվտանգ կիրառվող գործընթացներից է բնության մեջ: Դրա շնորհիվ հնարավոր է լինում վերացման վտանգի տակ գտնվող կեդնաատեսակներին կամ բուսատեսակներին պահպանել ու բազմացնել: Շատ տեղերում այն պարզապես անհրաժեշտություն է դառնում: Կլիմայավարժեցում կամ այլ կերպ ասում են վերաբնակեցում: Վերաբնակեցումը կարող է կիրառվել ցանկացած տարածաշրջանում, ցանկացած կլիմայական գոտում, բայց ոչ բոլոր տեսակի բուսատեսակների կամ կենդանատեսակների համար:

Դրա շնորհիվ, մի կլիմայական գոտում բնակվող կենդանին կամ բույսը կարող է գոյատևել նաև այլ կլիմայական պայմաններում: Կլիմայավարժեցման լավագույն օրինակներից է Հայաստանի տարածքին վարժեցված ուսուրական եղջերուն: Այն տարածված է եղել հիմնականում ավելի հյուսիսային շրջաններում:


Բացի դրանից, այն ունի մի շարք առավելություններ նույնպես: Օրինակ կենդանիների կամ բույսերի բազմացումն ու տարածումը ամբողջ աշխարհի մասշտաբով:
Կլիմայավարժեցման համար առաջնային նախապայման ու դրական ազդեցություն են ունենում արգելոցները, ազգային պարկերը և արգելավայրերը:
Հայաստանի օրինակով դրա լավագույն դրսևորում են Սևան Ազգային պարկը, Խոսրովի արգելոցը:

Սևան Ազգային պարկի Սևանա լճի ավազանում կլիմայավարժեցման է ենթարկվել սիգ ձկնատեսակը, որը մինչև այժմ համարվում է եզակի հանդիպով ձկնատեսակ:


Комментариев нет:

Отправить комментарий