Տխուր է ժամանակակից
հայ իրականությունը: Այն գորշ է, միապաղաղ, անհեռանկարային: Անգործությունը պատել է
շատերին: Անգործությունը հիվանդության պես տարածվում է ամենուր:
Աշխատասեր ազգը հիվանդացել
է անգործությամբ: Որտեղի՞ց են արմատները: Դաժան
իրականությունը ավելացնում է անգործների թիվը: Իրականում աշխատատեղերի բացակայությունը,
կառավարության կողմից աշխատատեղեր ստեղծելու ոչ մտահոգ վերաբերմունքը ստեղծել են մի
իրավիճակ, որը բացատրություն չունի: Ոչ ոք չի վախենում աշխատանքից: Առավելևս հայը:
Մենք միշտ եղել ենք ստեղծագործ, արարող, կերտող ժողովուրդ:
Իսկ ինչպիսի՞ն է
այսօր պատկերը: Պպզած երիտասարդներ,պարապությունից շրջան կազմած պատանիներ, միջահասակ
մարդիկ: Աշխատանքի համար էլ, պարզվում է, 30 տարեկանից հետո ծեր ես, էլ չենք խոսում
երկար ոտքերի և օտար լեզուների իմացությունից: Երևի ավելի կարևոր է, որ խանութի վաճառողները
ունեն ավելի բարձր ինտելեկտ, քան ազգային ժողովի պատգամավորները:
Ողբալի իրականություն,
որտեղ միայն անհայտներ են...
Комментариев нет:
Отправить комментарий