Երիտասարդ Չարենցին այրում էր սիրո հրդեհը, և մեկը չէր
նրա սերը, մեկից «դաղվածներից» չէր նա: Չարենցը կիրք էր, պոռթկում: Նրա մեջ ընդվզում էին
մանուկն ու ծերունին, խենթն ու խոնարհը: Չարենցը սիրո արևելյան դրսևորումն է: Այն արտահայտվում
է զուտ չարենցյան երկվություններով: Սիրառատ ու մշտավառ հոգով պատանին սեր էր նվիրում
ամենին: Գնահատում էր գեղեցկությունը, տեսնում էր հոգու հմայքները, սիրում էր, սիրահարվում,
սիրահարեցնում: Սիրո պակաս չուներ Եղիշեն: Նրա ամեն խոսքից սեր էր հորդում, վարակիչ
զգացում: Եվ միայն Կարինե Քոթանջյա՞ն... Իհարկե, ոչ... Աննման, անթիվ աղջիկներ: Չարենցը
խենթի պես սիրում էր կնոջը: Ինչու՞ էր այդ դեպքում սեր փնտրում «փողոցում»: Ուզում
էր իրեն միշտ զգալ, լինել ուշադրության կենտրոնում: Չարենցն ամեն տեղ առանցք էր, ձգող մագնիս: Նրան
սիրում էին և պիտի սիրեին: Այլապես մանկան չարաճճիությամբ կարող էր գնալ անպատասխանատու
քայլերի: Ոչինչ, որ հետևանքները անկանխատեսելի էին:
«Ես եմ ահա մի պոետ,
Եվ իմ անունն է Չարենց...»
Հանճարի կանխատեսում... Ապագան տեսնում է, ներկան՝ ապրում: Եղիշեն
հայ պատանու ամբողջացում է: Նա զգուշավոր էր շատ ու շատ հարցերում, բայց ոչ սիրո մեջ: Սերը ալեկոծ ծով էր,
սիրում էր Չարենցին, փաթաթվում նրան, տանում իր հորձանուտը: Ինչ ուզում է լինի, միայն
թե պահի վայելք...
Մեծ սիրահար, անհուն հոգու տեր բանաստեղծ, բուռն զգացումների
մարմնացում: Չարենցը սիրո պակաս չի ունեցել: Չարենցին կարելի է սիրել նույն ձևով՝ խենթ
ու խելառ, արագ ու անսանձ...
Комментариев нет:
Отправить комментарий