Տղաները կռվում էին անձնվիրաբար, ինքնամոռաց. հող հայրենին վտանգված էր: Նժդեհի արժանի
հետևորդներն էին. ամեն ինչից վեր էին դասում հայրենիքի շահը:
Այսօր հաղթական ու փառապանծ գնդի վետերանները, նշում են իրենց գնդի կազմավորման
23 ամյակը: Դժվարին ճանապարհը լի է թե՛ տխուր և թե՛ ուրախ հիշողություններով: Մարտական
ընկերներից շատերը դարձել են կենդանի հիշողություն: Ազգի արժանավոր
զավակները տոնում են իրենց ազատատենչ ոգու հաղթանակը:
Թվում է, թե ժամանակները և համապատասխան մի շարք մարմիններ փոքր-ինչ մոռացության
են տվել ազատամարտիկներին՝ այն մարդկանց, որոնց արյամբ ու կյանքի մեծ նվիրաբերումով
է ձեռք բերվել դժվարին հաղթանակը: Այսօրվա Հայաստանի կայացման ու բարգավաճման համար
մենք պարտավոր ենք նրանց:
Փառք ու պատիվ Ձեզ, Հատուկ գնդի հայրենանվեր ու խիզախ ազատամարտիկներ: Ձեր գործը
սուրբ է ու անմահ:
Մենք մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Ձեզ՝ հայրենիքի նվիրյալներ ...
Комментариев нет:
Отправить комментарий