воскресенье, 13 октября 2013 г.

Երբ իմ Երևանը ժպտում է ինձ

           Արևավառ ու կենսախինդ է իմ մայրաքաղաքը: Այն նման է իր քաղցրահամմրգերին, շենշող արևին: Երևաց:

четверг, 19 сентября 2013 г.

Շնորհավոր տոնդ, ազատամարտիկ

 
 1990թ. սեպտեմբերի 20-ին ՆԳ-ին առընթեր ձևավորվեց Հատուկ գունդը: Հանրապետության տարբեր շրջաններում կազմավորվում էին վաշտեր: Հատուկ գունդն իր հաղթական ուղին անցավ մեծագույն փորձություններով: Մարտերն ամենուր էին՝ Լաչին, Քելբաջար, Մարտակերտ, Կուբաթլու և տարբեր շրջաններ:

четверг, 29 августа 2013 г.

Կաթը դարձնում է կոլային թափանցիկ հեղուկ

Ուշագրավ փորձարկում, որը  ամեն մեկը կարող է փորձել իր տանը: Ձեզ անհրաժեշտ է մեկ շիշ կոլա, կաթ և կաթուցիչ (պիպետկա) , որպեսզի լցնել կաթը կոլայի մեջ (կարող եք օգտագործել նաև կոկտեյլների համար նախատեսված ծղոտներից, եթե որևէ խնդիր կա կաթուցիչի (պիպետկայի) հետ): Գիտական տեսանկյունից ամեն ինչ ակնհայտ է. ֆոսֆորական թթվի մոլեկուլները ներթափանցում են կաթի ռեակցիսյի հետ և նստվածք տալիս :
Молоко превращает колу в прозрачную жидкость (12 фото)

Молоко превращает колу в прозрачную жидкость (12 фото)

Молоко превращает колу в прозрачную жидкость (12 фото)

Молоко превращает колу в прозрачную жидкость (12 фото)





                                                         
                                    Թարգմանություն
                                    Աղբյուրը՝ http://billionnews.ru/nauka/2097-moloko-prevraschaet-kolu-v-prozrachnuyu-zhidkost-12-foto.html


понедельник, 13 мая 2013 г.

Կինոպաեզիա

Իմ դիտարկումները գրական ֆիլմ, կինոպոեզի նախագծերի մասին
Առաջարկում եմ դիտել հետևյալ նյութերը.
http://www.youtube.com/watch?v=EK6JUHBq19Y
http://elenmkrtchyan.blogspot.com/2013/01/blog-post.html
http://astghikmarkosyan.wordpress.com/2013/02/01/%D5%BF%D5%A5%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6-%D6%86%D5%AB%D5%AC%D5%B4/
http://astghikmarkosyan.wordpress.com/2013/02/23/%D5%A1%D5%B6%D5%A2%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%B8%D6%82%D5%BC%D5%AB%D5%B6-%D6%86%D5%AB%D5%AC%D5%B4/
http://liamovsisyan.blogspot.com/2013/03/blog-post.html


Ժամանակակից դպրոցը կարիք ունի արվեստի ինտեգրման: Միօրինակ և միապաղաղ ուսումնական պրոցեսը հարստանում է մշակութային «ընդմիջումներով» : Երբ աշակերտը փորձում է կինոֆիլմ ստեղծել կամ թատերական ներկայացում բեմադրել, ապա մտնում է արվեստի բազմաբովանդակ աշխարհ: Այն հղկում է միտքը, ձևավորում աշխարահայացք, նպաստում է բազմակողմանի կրթությանը: Անհատը ստեղծագործում է, մտածում, գտնում հասանելի դարձնելու ճանապարհը: Մեր բեմադրությունները, ֆիլմերը ավանդական և նոր մտածողության համադրություն են: Սովորողները փորձում են նոր մեկնաբանություններ տալ դասական թեմաներին, նոր շունչ հաղորդել նյութերին՝ պատմական, ազգային: Մերօրյա դպրոցը արվեստի մի շարք ճյուղերի ներմուծման անհրաժեշտություն ունի: Հանրապետությունում առանձնանում է մեր կրթահամալիրը: Այստեղ ուսումնական առօրյան ուղեկցվում է ինտեգրված տեխնոլոգիաների օգտագործմամբ: Պար, երգ, երաժշտություն, կինո, նկարչություն և արվեստի մի շարք ճյուղեր մշտապես կազմել են կրթահամալիրի ստեղծագործական առանցքը: Դրանք երբեք չեն խանգարում դասապրոցեսին: Այդ ամենը ստացվում է ճկուն անցումներով: Իմ տեսանկյունից կինոֆիլմեր ստեղծելը՝ աշխատատար պրոցես են: Ես փորձում եմ իմ ծանրաբեռնված առօրյայում գտնել որոշակի ժամանակահատված և տրամադրել ստեղծագործական աշխատանքին: Նաև նկատելի է, որ այն պահանջում է նաև ձիրք, որոշակի պատրաստվածություն: Արվեստը պահանջում է սեր և նվիրում: Հետևաբար այդ գործին կարող են մասնակցել հետաքրքրված, տեղեկացված, սիրող անձնավորություններ:

четверг, 9 мая 2013 г.

Ազատամարտիկի դուստրը

-->

    Հաղթանակի օրը հայ ազգային ոգու ու տոկունության վերստին ծնունդն է: Ազատատենչ ու արի ազգը հերթական մաքառմամբ հաստատեց իր ապրելու , արարելու իրավունքը:
     Արցախյան ազատամարտը ցնցեց հայոց աշխարհը: Բռունցքվեց  ողջ հայությունը: Ազգը միավորման, իր իսկ եղբայրների հետ  ապրելու հարցն էր բարձրացրել: Այդ պայքարի մասնակիցն է եղել նաև հայրս:

среда, 24 апреля 2013 г.

Հենրիկ Էդոյան: Բանաստեղծության վերլուծություն



ԵՐԿՈՒ ԿՅԱՆՔ
Մենք չմոտեցանք իրար հետ այն կետինորից այն կողմ
Սերն էր թագավորելուՄեզ վախը հետ պահեց:
Կասկածը սողոսկեց մեր քայլերի մեջԿրակը մեզ պահեց
տարածության վրաթեև նրա լույսը բոցավառվում էր
մեր մարմիններում:
Մեր դեմքերի միջև այրվում էր գիշերըթեև մեր շուրջը
կեսօրն էր ամռանՄեր ձեռքերն ահով մենք հետ քաշեցինք
ապրելու մեկ այլ մտադրությամբորի մեջավաղ,
մեր գոյությունը վերածվեց աղոտ նախապատկեր...