понедельник, 13 мая 2013 г.

Կինոպաեզիա

Իմ դիտարկումները գրական ֆիլմ, կինոպոեզի նախագծերի մասին
Առաջարկում եմ դիտել հետևյալ նյութերը.
http://www.youtube.com/watch?v=EK6JUHBq19Y
http://elenmkrtchyan.blogspot.com/2013/01/blog-post.html
http://astghikmarkosyan.wordpress.com/2013/02/01/%D5%BF%D5%A5%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6-%D6%86%D5%AB%D5%AC%D5%B4/
http://astghikmarkosyan.wordpress.com/2013/02/23/%D5%A1%D5%B6%D5%A2%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%B8%D6%82%D5%BC%D5%AB%D5%B6-%D6%86%D5%AB%D5%AC%D5%B4/
http://liamovsisyan.blogspot.com/2013/03/blog-post.html


Ժամանակակից դպրոցը կարիք ունի արվեստի ինտեգրման: Միօրինակ և միապաղաղ ուսումնական պրոցեսը հարստանում է մշակութային «ընդմիջումներով» : Երբ աշակերտը փորձում է կինոֆիլմ ստեղծել կամ թատերական ներկայացում բեմադրել, ապա մտնում է արվեստի բազմաբովանդակ աշխարհ: Այն հղկում է միտքը, ձևավորում աշխարահայացք, նպաստում է բազմակողմանի կրթությանը: Անհատը ստեղծագործում է, մտածում, գտնում հասանելի դարձնելու ճանապարհը: Մեր բեմադրությունները, ֆիլմերը ավանդական և նոր մտածողության համադրություն են: Սովորողները փորձում են նոր մեկնաբանություններ տալ դասական թեմաներին, նոր շունչ հաղորդել նյութերին՝ պատմական, ազգային: Մերօրյա դպրոցը արվեստի մի շարք ճյուղերի ներմուծման անհրաժեշտություն ունի: Հանրապետությունում առանձնանում է մեր կրթահամալիրը: Այստեղ ուսումնական առօրյան ուղեկցվում է ինտեգրված տեխնոլոգիաների օգտագործմամբ: Պար, երգ, երաժշտություն, կինո, նկարչություն և արվեստի մի շարք ճյուղեր մշտապես կազմել են կրթահամալիրի ստեղծագործական առանցքը: Դրանք երբեք չեն խանգարում դասապրոցեսին: Այդ ամենը ստացվում է ճկուն անցումներով: Իմ տեսանկյունից կինոֆիլմեր ստեղծելը՝ աշխատատար պրոցես են: Ես փորձում եմ իմ ծանրաբեռնված առօրյայում գտնել որոշակի ժամանակահատված և տրամադրել ստեղծագործական աշխատանքին: Նաև նկատելի է, որ այն պահանջում է նաև ձիրք, որոշակի պատրաստվածություն: Արվեստը պահանջում է սեր և նվիրում: Հետևաբար այդ գործին կարող են մասնակցել հետաքրքրված, տեղեկացված, սիրող անձնավորություններ:

четверг, 9 мая 2013 г.

Ազատամարտիկի դուստրը

-->

    Հաղթանակի օրը հայ ազգային ոգու ու տոկունության վերստին ծնունդն է: Ազատատենչ ու արի ազգը հերթական մաքառմամբ հաստատեց իր ապրելու , արարելու իրավունքը:
     Արցախյան ազատամարտը ցնցեց հայոց աշխարհը: Բռունցքվեց  ողջ հայությունը: Ազգը միավորման, իր իսկ եղբայրների հետ  ապրելու հարցն էր բարձրացրել: Այդ պայքարի մասնակիցն է եղել նաև հայրս:

среда, 24 апреля 2013 г.

Հենրիկ Էդոյան: Բանաստեղծության վերլուծություն



ԵՐԿՈՒ ԿՅԱՆՔ
Մենք չմոտեցանք իրար հետ այն կետին, որից այն կողմ
Սերն էր թագավորելու: Մեզ վախը հետ պահեց:
Կասկածը սողոսկեց մեր քայլերի մեջ: Կրակը մեզ պահեց
տարածության վրա, թեև նրա լույսը բոցավառվում էր
մեր մարմիններում:
Մեր դեմքերի միջև այրվում էր գիշերը, թեև մեր շուրջը
կեսօրն էր ամռան: Մեր ձեռքերն ահով մենք հետ քաշեցինք
ապրելու մեկ այլ մտադրությամբ, որի մեջ, ավաղ,
մեր գոյությունը վերածվեց աղոտ նախապատկեր...

воскресенье, 21 апреля 2013 г.

Իտալիայի կուսակցական համակարգը

  Իտալիան բազմակուսակցական երկիր է, որտեղ գործող քաղաքական ուժերի քանակը գերազանցում է 20-ը: 
     Մինչեւ 1990-ականների սկիզբը բոլոր կառավարությունների հիմքը կազմում էր Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, որը ձեւավորվել է 1943 թ. եւ սերտորեն կապված է կաթոլիկ եկեղեցու հետ: 

Հայաստանի էներգետիկան


Հայաստանի էներգետիկան բնութագրում է էներգիայի  և էլեկտրականության արտադրությունը,սպառումը և արտահանումը Հայաստանում: Հայաստանի էլեկտրոէներգետիկան հետ-Խորհրդային 1990ականների դաժան ճգնաժամից հետո, շնորհիվ Մեծամորի ատոմային էլեկտրոկայանի վերաբացմանը, մշտապես ավելցուկային հզորություն է ունեցել:

среда, 17 апреля 2013 г.

Հողային ռեսուրսների դեգրադացիաի բնապահպանական հետևանքները


Հողային տարածքը ՝ դա մարդու կյանքի հիմքն է, բբնակելի տարածք, որտեղ մարդկությունը  առաջացել է, զարգանում է , որտեղ ընթանումէ իր գործունեությունը: Առանց հողի,առանց տարացքի, չկա և չի եղել մարդկանց փոխազդեցությունը: Հողը բնութագրվում է ջերմաստիճանով, խոնավությամբ, ֆիզիկական կառուցվածքով և քիմիական բաղադրությամբ:

среда, 10 апреля 2013 г.

Էներգիայի երեք հիմնական աղբյուրներ


Էներգիայի երեք հիմնական աղբյուրներն են նավթը, ածուխը և բնական գազը: Երեքն էլ իրենց հերթին ունեն իրենց դրական և բացասական կողմերը: Ածուխը երեք հիմնական հանածո վառելիքներից (նավթ և գազ) ամենաէժան, ամենատարածված և շրջակա միջավայրի համար ամենավտանգավոր հանածոն է, այրվելով նա  աղտոտում է մթնոլորտը: Տնտեսական տեսամկյունից նավթը ավելի շահավետ է, բայց մթնոլորտի համար շատ վտանգավոր է: Վառելանյութեր օրգանական ծագում ունեցող նյութեր են, որոնց հիմնական բաղադրիչը ածխածինն է: Վառելանյութերը կիրառվում են ջերմություն և էներգիա ստանալու նպատակով: Վառելիքային ռեսուրսներից նավթը համարվում է ամենակարևորը, քանի որ նավթի վերամշակումից են ստանում բոլոր տեսակի տրանպորտային միջոցներին անհրաժեշտ վառելիքի մեծ մասը: Նավթի վերամշակումից մստանում են բենզինի տարբեր տեսակներ, դիզելային վառելիք, մազութ: Ավտոմեքենաների արտանետած ածխաջրածինները, հատկապես` քաղցկեղածին, շատ են նավթամթերքների թերայրումից առաջացող մրի ու գուդրոնի մեջ: Բնական գազերը երկրակեղևում առաջացող գազային ածխաջրածիններն են: Բնական գազը հանածո վառելանյութերից ամենամաքուր այրվողն է և ամենահարմարը արտահանելու և օգտագործելու համար: Բնական գազն օգտագործում են որպես գազային վառելանյութ`  կենցաղում, և հումք՝ քիմիական արդյունաբերության մեջ: Գազից բացի, մթնոլորտ են թափանցում և կախույթի ձևով պահպանվում մուր և ծանր մետաղները: Ջէկերը, արդյունաբերական ձեռնարկությունները և տրանսպորտը մթնոլորտ են արտանետում ոչ միայն վտանգավոր նյութեր, այլև մեծ քանակությամբ ջերմություն, ինչի հետևանքով մթնոլորտը տաքանում է, փոխվում են օդի խոնավությունն ու շարժունությունը՝ հանգեցնելով ջերմային աղտոտման: