Էներգիայի երեք հիմնական աղբյուրներն են նավթը, ածուխը
և բնական գազը: Երեքն էլ իրենց հերթին ունեն իրենց դրական և բացասական կողմերը: Ածուխը երեք հիմնական հանածո վառելիքներից (նավթ և
գազ) ամենաէժան, ամենատարածված և շրջակա միջավայրի համար ամենավտանգավոր հանածոն է,
այրվելով նա աղտոտում է մթնոլորտը: Տնտեսական
տեսամկյունից նավթը ավելի շահավետ է, բայց մթնոլորտի համար շատ վտանգավոր է: Վառելանյութեր
օրգանական ծագում ունեցող նյութեր են, որոնց հիմնական բաղադրիչը ածխածինն է:
Վառելանյութերը կիրառվում են ջերմություն և էներգիա
ստանալու նպատակով: Վառելիքային ռեսուրսներից նավթը համարվում է ամենակարևորը, քանի որ նավթի վերամշակումից են ստանում բոլոր տեսակի տրանպորտային միջոցներին անհրաժեշտ վառելիքի մեծ մասը: Նավթի վերամշակումից մստանում են բենզինի տարբեր տեսակներ, դիզելային վառելիք, մազութ: Ավտոմեքենաների արտանետած ածխաջրածինները, հատկապես` քաղցկեղածին, շատ են նավթամթերքների թերայրումից առաջացող մրի ու գուդրոնի մեջ: Բնական գազերը երկրակեղևում առաջացող գազային ածխաջրածիններն են: Բնական գազը հանածո վառելանյութերից ամենամաքուր
այրվողն է և ամենահարմարը արտահանելու և օգտագործելու համար: Բնական գազն օգտագործում են որպես գազային վառելանյութ` կենցաղում, և հումք՝ քիմիական արդյունաբերության մեջ: Գազից բացի, մթնոլորտ են թափանցում և կախույթի ձևով
պահպանվում մուր և ծանր մետաղները: Ջէկերը,
արդյունաբերական ձեռնարկությունները և տրանսպորտը մթնոլորտ են արտանետում ոչ միայն
վտանգավոր նյութեր, այլև մեծ քանակությամբ ջերմություն, ինչի հետևանքով մթնոլորտը տաքանում
է, փոխվում են օդի խոնավությունն ու շարժունությունը՝ հանգեցնելով ջերմային աղտոտման: