воскресенье, 21 апреля 2013 г.

Իտալիայի կուսակցական համակարգը

  Իտալիան բազմակուսակցական երկիր է, որտեղ գործող քաղաքական ուժերի քանակը գերազանցում է 20-ը: 
     Մինչեւ 1990-ականների սկիզբը բոլոր կառավարությունների հիմքը կազմում էր Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, որը ձեւավորվել է 1943 թ. եւ սերտորեն կապված է կաթոլիկ եկեղեցու հետ: 


     Իտալիայի քաղաքական համակարգի կայունությունը խախտվել է 1990-ականներին` երկրի պետական հայտնի գործիչների եւ առաջատար կուսակցությունների հետ կապված կոռուպցիոն դեպքերի բացահայտման պատճառով, ինչից հետո քաղաքական կազմավորումների մեծ մասը պառակտվում կամ ամբողջովին փոխում է դիմագիծը: Մեկ տասնամյակի ընթացքում Իտալիայի կուսակցական դաշտն անճանաչելիորեն փոխվում է: Ձեւավորվում է երկու հիմնական քաղաքական դաշինք, որոնք հաջորդաբար միմյանց փոխանցում են իշխանության ղեկը. դրանք են աջ ուղղվածության "Ազատության տուն"-ը եւ ձախ-կենտրոնամետ "Ձիթենին":
     Այժմ L’Olivo (Ձիթենի) խորհրդարանական միավորման ներկայացուցիչները զբաղեցնում են Սենատի տեղերի 48%-ը, Դեպուտատների պալատի` 45%-ը:Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի` "Առա’ջ, Իտալիա" կուսակցությունը ձեւավորվել է 1993-1994 թթ.` իրեն հռչակելով կենտրոնամետ, ժողովրդական եւ ազատական-ժողովրդավարական կուսակցություն, մինչդեռ իրականում այն աջ ուղղվածություն ունի: 
     "Ժողովրդական դաշինքը" ձեւավորվել է 1995 թ. Իտալական սոցիալիստական շարժում նախկին նեոֆաշիստական կուսակցության հիման վրա: 2001 թ. ընդունված ծրագրով ԺԴ-ն աջակողմյան կուսակցություն է, որը հանդես է գալիս ի պաշտպանություն "ազատության", "արդարության" եւ "ուժեղ" կառավարության: 
     "Հյուսիսի լիգան" պաշտոնապես ձեւավորվել է 1991 թ. Հյուսիսային Իտալիայի շրջանների եւ գավառների ինքնավար խմբավորումների միավորման արդյունքում: Դեմ է դասակարգային եւ սոցիալական պայքարին, քաղաքականության առջեւ ծառացած հիմնախնդիր է համարում "կենտրոնացված պետության եւ ինքնավարության, ազատության ձգտող ժողովրդի հակամարտությունը":
     Ձախ դեմոկրատների կուսակցությունը գլխավորում է Մասիմո դ’Ալեման: Ստեղծվել է 1991 թ. որպես սոցիալ-դեմոկրատական ողղվածության քաղաքական ուժ` անջատվելով Իտալիայի նախկին Կոմունիատկան կուսակցությունից: 
     Ժողովրդական կուսակցություն` Ֆրանկո Մարինիի գլխավորությամբ: 
     Կանանչների դաշնությունը միավորում է շրջակա միջավայրի պաշտպանության կողմնակիցներին:

Комментариев нет:

Отправить комментарий