среда, 10 апреля 2013 г.

Էներգիայի երեք հիմնական աղբյուրներ


Էներգիայի երեք հիմնական աղբյուրներն են նավթը, ածուխը և բնական գազը: Երեքն էլ իրենց հերթին ունեն իրենց դրական և բացասական կողմերը: Ածուխը երեք հիմնական հանածո վառելիքներից (նավթ և գազ) ամենաէժան, ամենատարածված և շրջակա միջավայրի համար ամենավտանգավոր հանածոն է, այրվելով նա  աղտոտում է մթնոլորտը: Տնտեսական տեսամկյունից նավթը ավելի շահավետ է, բայց մթնոլորտի համար շատ վտանգավոր է: Վառելանյութեր օրգանական ծագում ունեցող նյութեր են, որոնց հիմնական բաղադրիչը ածխածինն է: Վառելանյութերը կիրառվում են ջերմություն և էներգիա ստանալու նպատակով: Վառելիքային ռեսուրսներից նավթը համարվում է ամենակարևորը, քանի որ նավթի վերամշակումից են ստանում բոլոր տեսակի տրանպորտային միջոցներին անհրաժեշտ վառելիքի մեծ մասը: Նավթի վերամշակումից մստանում են բենզինի տարբեր տեսակներ, դիզելային վառելիք, մազութ: Ավտոմեքենաների արտանետած ածխաջրածինները, հատկապես` քաղցկեղածին, շատ են նավթամթերքների թերայրումից առաջացող մրի ու գուդրոնի մեջ: Բնական գազերը երկրակեղևում առաջացող գազային ածխաջրածիններն են: Բնական գազը հանածո վառելանյութերից ամենամաքուր այրվողն է և ամենահարմարը արտահանելու և օգտագործելու համար: Բնական գազն օգտագործում են որպես գազային վառելանյութկենցաղում, և հումք՝ քիմիական արդյունաբերության մեջ: Գազից բացի, մթնոլորտ են թափանցում և կախույթի ձևով պահպանվում մուր և ծանր մետաղները: Ջէկերը, արդյունաբերական ձեռնարկությունները և տրանսպորտը մթնոլորտ են արտանետում ոչ միայն վտանգավոր նյութեր, այլև մեծ քանակությամբ ջերմություն, ինչի հետևանքով մթնոլորտը տաքանում է, փոխվում են օդի խոնավությունն ու շարժունությունը՝ հանգեցնելով ջերմային աղտոտման:

Комментариев нет:

Отправить комментарий