среда, 17 апреля 2013 г.

Հողային ռեսուրսների դեգրադացիաի բնապահպանական հետևանքները


Հողային տարածքը ՝ դա մարդու կյանքի հիմքն է, բբնակելի տարածք, որտեղ մարդկությունը  առաջացել է, զարգանում է , որտեղ ընթանումէ իր գործունեությունը: Առանց հողի,առանց տարացքի, չկա և չի եղել մարդկանց փոխազդեցությունը: Հողը բնութագրվում է ջերմաստիճանով, խոնավությամբ, ֆիզիկական կառուցվածքով և քիմիական բաղադրությամբ:

Հողերի դեգրադացիան և անապատացումը համաշխարհային  խնդիր է:  Երկրի ցամաքային մակերեսի 1/3 –ը վտանգված է այս հարցում: Հողի դեգրադացիան նրա որակի վատթարեցումն է: Դեգրադացիան հողերի անապատացման, էրոզիայի, աղակալման նախնական փուլն է, որը չի կարող լուծվել մեկ երկրի ուժերով, որովհետև այն ուղղակիորեն կապված է կլիմայական փոփոխությունների հետ:
Հողային ռեսուրսների սպառման և դեգրադացիայի հիմնական պատճառ է հանդիսանում սխալ, անկառավարելի հողօգտագործումը: Բնակչությունն անընդհատ աճում է, հետևաբար կենսական անհրաժեշտ նշանակության պահանջներն ավելանում են, ավելանում է նաև բնական, այդ թվում հողային ռեսուրսների վրա ճնշումը:
«Անապատացում» տերմինը նշանակում է հողերի դեգրադացիա, այսինքն հողերի կենսաբանական և տնտեսական արտադրողականության պակասեցում և կորուստ: Անապատացումը բարդ և համալիր երևույթ է՝ կազմված բազմաթիվ պատճառա-հետևանքային կապերի տարբեր օղակներից։  Անապատացում է հողերի բերիությունը անկումը, անտառապատ տարածքների կրճատումը, գերարածեցման հետևանքով արոտավայրերի դեգրադացումը, լճերի, գետերի ջրային ռեսուրսների անխնա օգտագործումից առաջացած ճահճացումներն ուչորացումը:

Հողը կազմված է մի քանի շերտերից, որոնք առաջանում են մայրական լեռնային ապարների, կլիմայի, բույսերի և կենդանիների ու տեղանքի ռելիեֆի փոխազդեցության հետևանքով: Հողը բարդ բնական համակարգ է, որտեղ կենդանի օրգանիզմների և այլ գործոնների ազդեցությամբ տեղի է ունենում բարդ օրգանական միացությունների առաջացու և քայքայում: Չափազանց մեծ է հողի դերը մարդու կյանքում: Մարդիկ հողից են ստանում այն ամենը, ինչը անհրաժեշտ է իրենց կյանքի համար: Էներգիայի մոտավորապես 88%-ը, որը մարդն ստանում է սննդի հետ, տալիս են մշակվող հողերը, 10%-ը ստանում են անտառներից, դաշտերից, արոտավայրերից և միայն 2%-ը՝ Համաշխարհային օվկիանոսից: Յուրաքանչյուր տարի երկրագունդը կորցնում է 75 մլրդ տոննա հող: Այս ցուցանիշը վկայում է, որ մինչև 2025 թվականը կվերանա երկրագնդի հողածածկի 36%-ը: Տարբերվում են հողերի քայքայման և ոչնչացման 4 հիմնական պատճառ՝ էրոզիան, ոռոգման բացասական հետևանքներ, հողերի հյուծում և օտարում: Էրոզիան առաջին հերթին սկսում է այն հողերում, որտեղ բացակայում է բնական բուսածածկույթը, որը տվյալ դեպքում կատարում է առնվազն երկու գործառույթ: Առաջինը՝ բույսերն իրենց արմատներով ամրացնում են հողը, և երկրորդը՝ բույսերի վերգետնյա մասը վնազեցնում են ջրի և, հատկապես, քամու հոսքի ուժն ու ինտեսիվությունը:

Комментариев нет:

Отправить комментарий