
Զարմանալի բան է: Չնայած ամեն տան մեջ ինտերնետի առկայությանը և տասնյակ միլիոնավոր էլեկտրոնային գրքերի, որոնք տարեկան վաճառվում են աշխարհում , բարեբախտաբար, դեռևս կան մարդիկ, ովքեր գնում են գրադարան: Ընդ որում, դրանց համար կառուցվում են նորանոր գրադարանային շինություններ, որոնցից մի քանիսը դառնում են ճարտարապետական իսկական կոթողներ:
Ահա և այդ տասը աշխարհի ամենաարտասովոր գրադարանները:
Գրադարային հանգիստ

Որոշ մարդիկ անգամ հանգստանալիս չեն կարող կտրվել գրքերից: Ահա և նրանց համար էլ ստեղծվել է The Library Resort (Գրադարային հանգիստ) անունով հյուրանոցը, որը բացվել է վերջերս Թաիլանդում: Դրա հիմնական առանձնահատկություններից է՝ Գրադարանի պատշաճությունը, կառուցված է հենց ջրավազանի կողքին: Պառկում ես հանգստի գոտում արմավենիների տակ, գիրք ես կարդում, ժամանակ առ ժամանակ կանգնում ես, որպեսզի նոր գիրք վերցնես կամ լողաս տաք ջրում: Գեղեցկություն:

Գրքային դարակ

ԱՄՆ-ի Կանզաս քաղաքի Հանրային Գրադարանը դժվար թե ինչ-որ մեկը շփոթի բազմահարկ ավտոկանգառի կամ հսկա խորտկարանի հետ: Չէ որ այդ շենքի գլխամասը հիանալի ցույց է տալիս նրա բովանդակությունը՝ այն արված է գրքերով լի դարակի տեսքով:
Հասարակական գրադարան ՝ Bishan(Բիշան)

Սինգապուրում գտնվում է Հասարակական գրադարան Բիշանը: Գրադարանը երևում է մոդայիկ ոչ միայն դրսից, այլև ներսից: Այնտեղ կան հատուկ վայրեր, որտեղ կարող են մարդիկ քննարկել այս կամ այն կարդացած գիրքը: Այդ սենյակները զարդարված են վառ գունեղ վիտրաժային ապակիներով, որոնք ստեղծում են հաճելի մթնոլորտ և ներսից տալիս են ծիածանային գույների փայլ: Տանիքը նույպես ապակյա է, որը ավելացնում է լույսի հոսքը շենքի մեջ և լուսավորում այն ներսից:

Ժամանակակից Ալեքսանդրիայի գրադարան Եգիպտոսում

Սքանչելի ճարտարապետական համալիր, որը կառուցվել է հայտնի հնագույն գրադարանի նույն տեղում՝ Ալեքսանդրիա քաղաքում, անմիջապես ապշեցնում է: Քաղցրահամ ջրի պահոցներից բարձրանում է յոթ հարկանի շենքը՝ արևայնին սկավառակի ձևով( 3 հարկ վերևից և 4-ը գետնի տակից): Շենքը տեղակայված է այնպես, որ գտնվում է անմիջականորեն Միջերկրական ծովի ծագող արևի առջև: Ըստ ճարտարապետի՝ շենքը պետք է խորհրդանշեր Գիտելիքի Արևի արշալույսը:

Գրադարանը Ջունգլիներում

Շքեղ ժամանակակից գրադարանները կարող են գտնվել ոչ միայն քաղաքների կենտրոններում: Ահա, օրինակ,Կոլումբիական Մեդելին քաղաքում գրադարանը ընդհանուր առմամբ գտնվում է ջունգլիներում,քաղաքից դուրս: Այն կիրճի վրա է, և այնպես է թվում, որ կարծես ինչ-որ հին քաղաքակրթության մնացուկ է:
Գրադարան մետրոյում

Երկրի խոշոր քաղաքների բազմաթիվ բնակիչներ օրական շատ ժամանակ են ծախսում գետնի տակ՝մետրոյում: Իսկ առաջին ամենալավ միջոցը այնտեղ ժամանակը սպանելու համար կարդալն է: Ահա այսպիսի ստորգետնյա գրքասերների համար Նյու Յորքյան մետրոյում 50-րդ փողոցի վրա գոյություն ունի գրադարան, որտեղ աշխատանքի և տուն գնալու ճանապարհին կարելի է գտնել գիրք ընթերցելու համար:
Գրադարան գարեջրի արկղերով

Գարեջուրը և գրքերը սովորաբար ունենում են քիչ ընդհանրություններ: Եթե, իհարկե, դա գարեջրի մասին անեկդոտների գիրք չէ : Իսկ ահա Մագդեբուրգի շրջաններից մեկում ստեղծել են հասարակական փողոցային գրադարան՝ հին գարեջրի արկղերով կառուցված:
Գրադարան-տնակ

Հոլանդիայում շատ են սիրում անսովոր գրադարաններ: Թույլ տվեք Ձեզ ներկայացնել դրանցից մեկը: Այն գտնվում է Դելֆտ քաղաքում և արդեն նման չէ տնակի:
Ռոմբոկուբօօկտաեդր

Բելառուսի ազգային գրադարանն է, տեղակայված է Մինսկի մուտքի մոտ, արդեն իսկ կառուցվելու ընթացքում դարձել է քաղաքի հիմնական տեսարժան վայրերից մեկը: Կառույցը իրենից ներկայացնում է քսան հարկանի ռոմբոկուբօօկտաեդր 72,6 մետր բարձրությամբ և 115,000 տոննա կշռով: Ամեն օր, մթնելուց մինչև 24.00, աշխատում է շենքի լուսավորությունը՝ ամեն րոպե փոխելով գույնը և նկարը:

Նյութի աղբյուրը՝ http://www.cbs.irkutsk.ru/text051.htm
Комментариев нет:
Отправить комментарий