
Ստոկհոլմյան Rosan Bosch Ltd գրասենյակը փորձարարական դպրոցի համար ստեղծել է ինտերիեր,գիտելիքների հեշտ ու թեթև ընկալման համար: Թվում է, որ նույնիսկ արմատացած ծույլերը և վատ սովորողները,հայտնվելով այդ կրթական հաստատությունում, մեծ հաճույքով կհաճախեին այնտեղ:

Միայն Շվեցիայում կա 30 այդպիսի «ազատ կրթության դպրոց»: Կրթության հատուկ առանձնահատկությունը կայանում է նրանում,որ երեխաները զբաղվում են ոչ առանձին առարկաներով, այլ հատուկ որոշված ուսումնական իրավիճակներում, որտեղ պահանջվում է տարբեր տեսակի գիտելիքներ: Ըստ այդմ, աշակերտները բաժանվում են ոչ թե դասարանների, այլ խմբերի՝ հիմնվելով իրենց անձնական հատկանիշների,հակումների և հիմնական հմտությունների ծավալի վրա:

Դպրոցի մակերեսը կազմում է 1900կմ: Այստեղ չկան սովորական դասասենյակներ՝ սեղաններով և աթոռներով: Տարածքը հարուստ է ինտերերային օրգանական ձևերով՝ «Սառցային լեռ», «Ծառ», «Քարանձավ», «Կղզի»:

Այսպես կոչված լաբորատորիաները, դրանք տարածքներ են, նախատեսված սովորելու և շփվելու փոքր՝ 3-4 հոգանոց խմբի հետ: Նրանց միջև չկան խուլ միջնապատեր, կահույքը ծառայում է որպես գոտիավորման տարրեր:


Վիտրայի դպրոցներում ակտիվորեն օգտագործում են թվային տեխնոլոգիաներ և, իհարկե, դա չէր կարող չանրադառնալ ձևավորման վրա: Այսպես օրինակ, աշակերտների մոտ մեծ ճանաչում ունեն կանաչ կղզիական օբյեկտները , որոնք նախատեսված են աշխատանքային սեղանների համար:


Այս հետաքրքիր նյութի աղբյուրը՝ http://mirfactov.com/shkola-v-kotoroy-hochetsya-uchitsya/
Комментариев нет:
Отправить комментарий