Larisa Simonyan
воскресенье, 13 октября 2013 г.
Երբ իմ Երևանը ժպտում է ինձ

четверг, 19 сентября 2013 г.
четверг, 29 августа 2013 г.
Կաթը դարձնում է կոլային թափանցիկ հեղուկ
Ուշագրավ փորձարկում, որը ամեն մեկը կարող է փորձել իր տանը: Ձեզ անհրաժեշտ է մեկ շիշ կոլա, կաթ և կաթուցիչ (պիպետկա) , որպեսզի լցնել կաթը կոլայի մեջ (կարող եք օգտագործել նաև կոկտեյլների համար նախատեսված ծղոտներից, եթե որևէ խնդիր կա կաթուցիչի (պիպետկայի) հետ): Գիտական տեսանկյունից ամեն ինչ ակնհայտ է. ֆոսֆորական թթվի մոլեկուլները ներթափանցում են կաթի ռեակցիսյի հետ և նստվածք տալիս :

Թարգմանություն
Աղբյուրը՝ http://billionnews.ru/nauka/2097-moloko-prevraschaet-kolu-v-prozrachnuyu-zhidkost-12-foto.html

среда, 17 июля 2013 г.
понедельник, 13 мая 2013 г.
Կինոպաեզիա
Իմ դիտարկումները գրական ֆիլմ, կինոպոեզի նախագծերի մասին
Առաջարկում եմ դիտել հետևյալ նյութերը.
http://www.youtube.com/watch?v=EK6JUHBq19Y
http://elenmkrtchyan.blogspot.com/2013/01/blog-post.html
http://astghikmarkosyan.wordpress.com/2013/02/01/%D5%BF%D5%A5%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6-%D6%86%D5%AB%D5%AC%D5%B4/
http://astghikmarkosyan.wordpress.com/2013/02/23/%D5%A1%D5%B6%D5%A2%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%B8%D6%82%D5%BC%D5%AB%D5%B6-%D6%86%D5%AB%D5%AC%D5%B4/
http://liamovsisyan.blogspot.com/2013/03/blog-post.html
Ժամանակակից դպրոցը կարիք ունի արվեստի ինտեգրման: Միօրինակ և միապաղաղ ուսումնական պրոցեսը հարստանում է մշակութային «ընդմիջումներով» : Երբ աշակերտը փորձում է կինոֆիլմ ստեղծել կամ թատերական ներկայացում բեմադրել, ապա մտնում է արվեստի բազմաբովանդակ աշխարհ: Այն հղկում է միտքը, ձևավորում աշխարահայացք, նպաստում է բազմակողմանի կրթությանը: Անհատը ստեղծագործում է, մտածում, գտնում հասանելի դարձնելու ճանապարհը: Մեր բեմադրությունները, ֆիլմերը ավանդական և նոր մտածողության համադրություն են: Սովորողները փորձում են նոր մեկնաբանություններ տալ դասական թեմաներին, նոր շունչ հաղորդել նյութերին՝ պատմական, ազգային: Մերօրյա դպրոցը արվեստի մի շարք ճյուղերի ներմուծման անհրաժեշտություն ունի: Հանրապետությունում առանձնանում է մեր կրթահամալիրը: Այստեղ ուսումնական առօրյան ուղեկցվում է ինտեգրված տեխնոլոգիաների օգտագործմամբ: Պար, երգ, երաժշտություն, կինո, նկարչություն և արվեստի մի շարք ճյուղեր մշտապես կազմել են կրթահամալիրի ստեղծագործական առանցքը: Դրանք երբեք չեն խանգարում դասապրոցեսին: Այդ ամենը ստացվում է ճկուն անցումներով: Իմ տեսանկյունից կինոֆիլմեր ստեղծելը՝ աշխատատար պրոցես են: Ես փորձում եմ իմ ծանրաբեռնված առօրյայում գտնել որոշակի ժամանակահատված և տրամադրել ստեղծագործական աշխատանքին: Նաև նկատելի է, որ այն պահանջում է նաև ձիրք, որոշակի պատրաստվածություն: Արվեստը պահանջում է սեր և նվիրում: Հետևաբար այդ գործին կարող են մասնակցել հետաքրքրված, տեղեկացված, սիրող անձնավորություններ:

четверг, 9 мая 2013 г.
Ազատամարտիկի դուստրը
-->
Հաղթանակի օրը հայ ազգային ոգու ու տոկունության վերստին ծնունդն
է: Ազատատենչ ու արի ազգը հերթական մաքառմամբ հաստատեց իր ապրելու , արարելու իրավունքը:
Արցախյան ազատամարտը ցնցեց հայոց աշխարհը: Բռունցքվեց ողջ հայությունը: Ազգը միավորման, իր իսկ եղբայրների
հետ ապրելու հարցն էր բարձրացրել: Այդ պայքարի
մասնակիցն է եղել նաև հայրս:
среда, 24 апреля 2013 г.
Հենրիկ Էդոյան: Բանաստեղծության վերլուծություն
ԵՐԿՈՒ ԿՅԱՆՔ
Մենք չմոտեցանք իրար հետ այն կետին, որից այն կողմ
Սերն էր թագավորելու: Մեզ վախը հետ պահեց:
Կասկածը սողոսկեց մեր քայլերի մեջ: Կրակը մեզ պահեց
տարածության վրա, թեև նրա լույսը բոցավառվում էր
մեր մարմիններում:
Մեր դեմքերի միջև այրվում էր գիշերը, թեև մեր շուրջը
կեսօրն էր ամռան: Մեր ձեռքերն ահով մենք հետ քաշեցինք
ապրելու մեկ այլ մտադրությամբ, որի մեջ, ավաղ,
մեր գոյությունը վերածվեց աղոտ նախապատկեր...
Подписаться на:
Сообщения (Atom)