Արևավառ ու կենսախինդ է իմ մայրաքաղաքը: Այն նման է իր քաղցրահամմրգերին, շենշող
արևին: Երևաց:
Ահա այս է Երևան բառի հիմքում ընկած: Երևաց, առանձնացավ իր ժպիտով, իր
վաղնջական հմայքով, իր հյուրասեր ու նվիրական զավակներով: Երևաց աշխարհին, ապրեց, պայքարեց,
երբեք չկորցրեց իր ժպիտը: Վարդագույն երեսով, սևաչյա իմ մայրաքաղաքը գրավում է բոլորին:
Անգամ օտարերկրյա զբոսաշրջիկներն են նկատում, որ գերող ու խորհրդավոր է իմ Երևանը:
Այն Հայկ նահապետի հպարտ կեցվածքն ունի: Արարատի փեշին օթևանած մեր օրրանը ժպիտով է
ընդունում համաշխարային մարտահրավերները:
Մի անբացատրելի գորովանք կա իմ Երևանի ժպիտի մեջ: Այն ժպտում է անսահման լավատեսությամբ,
հույսով: Զգում եմ, որ վստահում է ինձ: Երևանը
հավատում է, որ մենք ենք ապագայի արժանի զավակները,որ մենք ավելի կշենացնենք մեր հպարտությունը՝
չքնաղ Երևանը: Մենք այնպես կանենք, որ մեր փոքրիկ մարգարիտը՝ մայրաքաղաքը, միշտ ժպտա
ու հավատա... Չէ, որ նա է մեր սրտի ուղեկիցը:
Комментариев нет:
Отправить комментарий